Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ2/1901/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.11.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ2/1901/02/23
09.10.2023թ.

«Հայելի ակումբ» ժողովրդավարության
աջակցության հասարակական կազմակերպությանը
ՀՀ, ք. Երևան, Բուզանդի 1/3

«Հայելի ակումբ» ժողովրդավարության
աջակցության հասարակական կազմակերպությանը
ՀՀ, ք. Երևան, Ա. Խաչատրյան 11 շենք, բնակարան 55

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/1901/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդդեմ «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպության` զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 25․04․2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպության՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 27.04.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 28.04.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 12.06.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատարան ներկայացված հայցապահանջով խնդրել է պարտավորեցնել պատասխանող «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության հասարակական կամզկերպությանը հրապարակայնորեն հերքել պատասխանողի պաշտոնական www.hayeli.am կայքում 26.03.2023 թվականին հրապարակված հոդվածի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները, հետևյալ ձևով. տեղադրել հայտարարություն պատասխանողի www.hayeli.am կայքում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով, և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպությունը զրպարտել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը», իսկ բովանդակությունը շարադրել այսպես. «www.hayeli.am կայքում 26.03.2023 թվականին հրապարակվել է լրատվական հոդված այն մասին, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ընտրակաշառք է բաժանում: Հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը և «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպությունը զրպարտել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»: Խնդրել է նաև պատասխանող «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպությունից հօգուտ հայցվոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես www.hayeli.am կայքում 26.03.2023 թվականին հրապարակված հողվածով զրպարտության համար նախատեսված փոխհատուցում: 3) Լուծել դատական ծախսերի հարցը և պատասխանող «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպությունից հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բռնագանձել ընդհանուր 386.000 ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 360.000 ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի վարձատրության գումար, 26.000 ՀՀ դրամը՝ որպես պետական տուրքի գումար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ2/1901/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 04-ին` ժամը «15:00»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ2/1901/02/23 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» տեղեկությունները հանդիսանում են փաստացի տվյալներ, որոնք պարունակում են կոնկրետ, հստակ տեղեկություններ հայցվորի կողմից կատարված որոշակի գործողության վերաբերյալ, միաժամանակ, դրանք վերացական չեն,
բ) վերը նշված փաստացի տվյալները անմիջականորեն հայցվորին հասցեագրված լինելու փաստը,
գ) փաստացի տվյալների հրապարակային ներկայացված լինելու փաստը,
դ) պատասխանողը, հրապարակելով վերը նշված փաստացի տվյալները, ի սկզբանե հետապնդել է հայցվորի պատիվը, արժանապատվությունը և (կամ) բարի համբավն արատավորելու նպատակ, այսինքն` նշված արտահայտություններով պատասխանողն ունեցել է հայցվորի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն,
ե) 200.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման հիմնավորվածությունը,
զ) Փաստաբանական ծառայություններ մատուցելու համար իրավաբանական ծառայություններ մատուցելու պայմանագրի կնքված լինելու և պահանջվող գումարի չափի ողջամիտ լինելու փաստերը:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի հայցադիմումի մերժման հիմքերի առկայության փաստը, այդ թվում ՝
ա) Վերը նշված տեղեկությունները (փաստացի տվյալները) համապատասխանում են իրականությանը, այսինքն՝ սուտ չեն և (կամ) հիմնավոր և (կամ) հավաստի են,
բ) այն, որ ներկայացրած փաստացի տվյալները այլ անձի հրապարակային ելույթի հրապարակման, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):
3. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 04.12.2023 թվականը:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`