Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/18627/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.11.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am
Գործ թիվ ԵԴ/18627/02/22


Ազատուհի Խորենի Հարությունյանի սնանկության գործով
կառավարիչ Մուշեղ Խաչիկյանին
ՀՀ, ք.Երևան, Ավան, Իսահակյան թաղ. 1/2շ., բն. 13

Ազատուհի Խորենի Հարությունյանին
ՀՀ, ք.Երևան, Ա.Բակունցի փող. 2-րդ նրբ. 6շ., բն.. 33

Ազատուհի Խորենի Հարությունյանին
ՀՀ, ք.Երևան, Բաշինջաղյան 2-րդ նրբանցք, 8 շենք, բնակարան 1/2

Նարինե Ռուբենի Հարությունյանին
ք.Երևան, Ա.Բակունցի փող. 2-րդ նրբ. 6շ., բն.. 33

Նարինե Ռուբենի Հարությունյանին
ք.Երևան, Նոր Նորք, Գալշոյան փողոց, 12 շենք, բնակարան 113

Սլավիկ Արշակի Դադայանին
ՀՀ, Լոռու մարզ, Վանաձոր, Չերկասի փողոց, 3 շենք, բնակարան 9

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Աստղիկ Վահագնի Շաքարյանի ներկայացուցիչ Աննա Տոնոյանին
ՀՀ, ք. Երևան, Թումանյան փողոց 8-114


Ուղարկվում է թիվ ԵԴ/18627/02/22 քաղաքացիական գործով հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը սահմանելու և ապացուցման պարտականությունը բաշխելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 09.10.2023 թվականի որոշումը:

Դատավորի օգնական` Կ. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.10.2023թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/18627/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Ազատուհի Խորենի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Մուշեղ Խաչիկյանի ընդդեմ Ազատուհի Խորենի Հարությունյանի, Նարինե Ռուբենի Հարությունյանի, Սլավիկ Արշակի Դադայանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Աստղիկ Վահագնի Շաքարյանի, Գոհար Դադյանի՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց


Ազատուհի Խորենի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Մուշեղ Խաչիկյանը 18.03.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Ազատուհի Խորենի Հարությունյանի, Նարինե Ռուբենի Հարությունյանի, Սլավիկ Արշակի Դադայանի՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.04.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.09.2022 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 03.02.2023 թվականի որոշմամբ Աստղիկ Վահագնի Շաքարյանը ներգրավվել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23.02.2023 թվականի որոշմամբ Գոհար Դադյանը ներգրավվել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:
24.05.2023 թվականին վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Աստղիկ Վահագնի Շաքարյանի ներկայացուցիչ Աննա Տոնոյանի կողմից դատարան է ներկայացվել հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն:
Ներկայացված միջնորդությամբ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Աստղիկ Վահագնի Շաքարյանի ներկայացուցիչ Աննա Տոնոյանը հայտնել է, որ ՀՀ սնանկության դատարանի 08.06.2021 թվականին թիվ ՍնԴ/3117/04/20 վճռով Ազատուհի Խորենի Հարությունյանը ճանաչվել է սնանկ: Պարտատերերի վերջնական ցուցակը հաստատվել է 23.09.2021 թվականին: Ազատուհի Խորենի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Մուշեղ Խաչիկյանը սույն հայցադիմումը ներկայացրել է 18.04.2022 թվականին:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-333-րդ, 337-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԷԴ/0723/02/09 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը Աստղիկ Վահագնի Շաքարյանի ներկայացուցիչ Աննա Տոնոյանը հայտնել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված է դատարան դիմելու հատուկ՝ ավելի կրճատ ժամկետ, այն է՝ պարտատերերի վերջնական ցուցակի հաստատումից հետո 6 ամսյա ժամկետ:
Նշել է,որ հայցը կարող էր հարուցվել մինչև 24.03.2022 թվականը, սակայն ներկայացվել է 18.04.2022 թվականին, այսինքն՝ վեցամսյա ժամկետի խախտմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացված լինելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո հայցային վաղեմություն կիրառելու դիմումի և դրա դեմ բերված առարկությունների հիման վրա արձանագրային որոշմամբ որոշում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, գործին մասնակցող անձանց միջև բաշխում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ տրամադրելու հարցը և անհրաժեշտության դեպքում սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին։ Այդ կանոնից բացառությունները սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն՝
1. ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
2. Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
4. Եթե գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն չեն ունեցել նախապես ծանոթանալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված ապացույցին, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց տրամադրում է ողջամիտ ժամկետ` այդ ապացույցին ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում, ներառյալ` այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/18627/02/22 քաղաքացիական գործով քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 04-ին` ժամը «10:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/18627/02/22 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվոր Ազատուհի Խորենի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Մուշեղ Խաչիկյանը պետք է ապացուցի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում հայցադիմումը դատարան ներկայացված լինելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 04.12.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ռ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ




Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`