Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/0134/02/22 գործով ծանուցագիր, որոշում

01.11.2023

Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 5-րդ մաս

ԴԴ25Ե______________
Գործ N ՍնԴ/0134/02/22
26 հոկտեմբերի 2023թ.





Երրորդ անձ՝ ԱՁ Աշոտ Վրեժի Սարիբեկյանին
/հասցեն՝ ՀՀ Արմավիրի մարզ,
ք.Վաղարշապատ, Ալավերդյան փող., 2/3/



Տեղեկացվում է, որ ՀՀ սնանկության դատարանի կողմից 04.11.2022թ. կայացրած որոշմամբ վարույթ է ընդունվել Գոռ Արմենակի Սարիբեկյանի ընդդեմ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ անհատ ձեռնարկատեր Աշոտ Վրեժի Սարիբեկյանի և անհատ ձեռնարկատեր Աշոտ Վրեժի Սարիբեկյանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյանի ներկայացված հայցադիմումը՝ պարտավորությունը դադարած ճանաչելու պահանջի մասին:
Գործով նախնական դատական նիստը նշանակված է 2023թ. հունվարի 11-ին ժամը 12:00-ին ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրի դահլիճում (ք.Գյումրի, Անկախության հր. 7, դատական նիստերի թիվ 3 դահլիճ):
Խնդրվում է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության 147-րդ հոդվածի համաձայն, Ձեր կամ Ձեր ներկայացուցչի կողմից դատական նիստին չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի բացակայությամբ:
Կից ուղարկվում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը և միաժամանակ տեղեկացվում է, որ սույն գործով գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ է սահմանվել մինչև 26.12.2023թ. ներառյալ:





ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դատավոր Ա.Խաչատրյանի օգնական՝ Ա.Ջանոյան

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37498393737

Էլ. փոստ`