Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/0191/05/19-ով հրապարակային ծանուցում

01.11.2023

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9 հեռ.` +(37410) 29-31-09


Օքսանա Կարաբույուկյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 39-67
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/0191/05/19 վարչական գործով, ըստ Կարինե Կիրովի Սարդարյանի հայցի ընդդեմ ՀՀ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Կարինե Հարությունի Թոռունյան, Շուշիկ Գառնիկի Եգորյան, Ալբերտ Ռոբերտի Ափրոյան, Մարտին Տիգրանի Քալանդարյան, Օքսանա Կարաբույուկյան՝ Ռոբերտ Ափրոյանի անվամբ ՀՀ Կոտայքի մարզ, Պռոշյան համայնքում գտնվող 0.31հա մակերեսով թիվ 209-009 կադաստրային համար ունեցող վարելահողի նկատմամբ պատասխանողի կողմից 04.11.2003թ. կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք՝ Ռոբերտ Ափրոյանի ի դեմս Տիգրան Քալանդարյանի և Մարտին Քալանդարյանի միջև 29.01.2007 թվականին կնքված և սեղանամատյանում 281 համարի տակ գրանցված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, Մարտին Քալանդարյանի և Օքսանա Կարաբույուկյանի անվամբ ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Պռոշյան 0.31հա 209-009 կադաստրային համար ունեցող վարելահողի նկատմամբ կատարված պետական գրանցումը, Մարտին Քալանդարյանին և Օքսանա Կարաբույուկյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզ, Պռոշյան համայնքում գտնվող 0.31հա մակերեսով /սեփականության իրավունքի վկայական թիվ 2347421 գրանցված՝ 07.02.2007թ./ 0209-009 ծածկագրով հողամասի՝ 0210-0026 ծածկագրով հողամասի սահմաններում կադաստրային քարտեզում տեղադրելու և տվյալ հողամասի կադաստրային ծածկագիրը 0210-0027 փոխելու վերաբերյալ կայացված վարչական ակտը անվավեր ճանաչելու, թիվ 0210-0026 կադաստրային ծածկագիր ունեցող գույքը կադաստրային քարտեզում X և Y կոորդինատներով տեղադրելու վերաբերյալ հայցվորի ներկայացված դիմումի հիմքով հարուցված պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին պատասխանողի 20/10/2016թ. թիվ Կ-17/10/2016-2-0254 որոշումն անվավեր ճանաչելու և թիվ 0210-0026 կադաստրային ծածկագիր ունեցող գույքը կադաստրային քարտեզում X և Y կոորդինատներով տեղադրելու վերաբերյալ որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին, դատական նիստը նշանակվել է 2023 թվականի նոյեմբերի 02-ին, ժամը 12:00-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 9 դատական նիստերի դահլիճ):
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատշաճ ծանուցված բողոք բերած անձի և դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ե. ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 29 31 09

Էլ. փոստ`