Թիվ ՍնԴ/2384/04/23 սնանկության գործով դատական ծանուցում
01.11.2023
Գործ թիվ ՍնԴ/2384/04/23 01.11.2023թ.
ԴԴԱ-6
«ԱՆԺՈ 777» ՍՊ ընկերությանը
/հասցե` ՀՀ, ք. Երևան, Ռուսթավելի 31/
Ձեզ է ուղարկվում ՀՀ սնանկության դատարանի կողմից 01.11.2023թ. կայացված որոշումը` սնանկության գործի վարույթը պարզեցված ընթացակարգով շարունակելու մասին:
ԾԱՆՈՒՑՈՒՄ:
«Սնանկության մասին›› ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո, եթե չի հայտնաբերվում պարտապանի որևէ ներկայացուցիչ, ապա դատարանը ծանուցում է բացակայող պարտապանին նրա վերջին հայտնի` գտնվելու կամ բնակության վայրի հասցեով: Նշված հասցեով ծանուցումը բավարար է գործի վարույթը շարունակելու համար:
«Սնանկության մասին›› ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա վիճարկելու ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:
Վերոգրյալի հաշվառմամբ Դուք տեղեկացվում եք, որ հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել «Սնանկության մասին›› ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը։
Առդիր` որոշումը` 2 թերթից:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Շ. ՍՎԱԶՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Օտյան 53/3
Հեռ..` +374(10)74-30-08
Էլ. փոստ`