Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԴ2/27754/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸՒ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՈՒՄ

01.11.2023

Հայտատու` Երանա քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ, 99-րդ հոդվածներ

ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ «ՄՈՒՎ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
/ՀՀ, ք. Երևան, Մալաթիա–Սեբաստիա, 3/3 Բ/

Տեղեկացվում եք, որ ըստ հայցի «ԳԵՎՄԻԿ» ՍՊ ընկերության (ներկայացուցիչ՝ Հրաչյա Աբրահամյան) ընդդեմ «ՄՈՒՎ» ՍՊ ընկերության, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտե՝ ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա, Սեբաստիայի փողոց թիվ 3/3 շենք, թիվ 69-72 և 73-76 հասցեներում գտնվող անշարժ գույքերի (ավտոկայանատեղ/հանգրվան) տարածքի նկատմամբ 20.12.2022թ․ կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրերը վաղաժամկետ լուծելու (դադարեցնելու), որպես հետևանք պայմանագրի հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, «Մուվ» ՍՊԸ-ին նշված անշարժ գույքի տարածքներից վտարելու պահանջի մասինմասին թիվ ԵԴ2/27754/02/23 քաղաքացիական գործը ընդունվել է վարույթ:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ համաձայն՝
1. Գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ վկայակոչված փաստերը հաշվի չեն առնվում, իսկ դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վկայակոչողը (ներկայացնողը) հիմնավորում է սահմանված ժամկետում տվյալ փաստը վկայակոչելու, դատավարական փաստաթուղթը կամ ապացույցը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
4. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը կայացվելու պահից հայցի առարկան կամ հիմքը փոփոխել չի թույլատրվում::
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
1. Գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործին մասնակցող անձանցից ստանալ պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ.
2) ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն.
3) հայցվորը հրաժարվել է պահանջից.
4) կողմերը կնքել են հաշտության համաձայնություն:
Տեղեկացվում եք, որ թիվ ԵԴ2/27754/02/23 քաղաքացիական գործով հայցադիմումը և կից փաստաթղթերը, ինչպես նաև Դատարանի որոշում(ներ)ը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Մովսես Խորենացու 163ա)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Հասցե` ՀՀ, քաղաք Երևան, Մ. Խորենացի 162ա

Հեռ..` +37410576784

Էլ. փոստ`