Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ2/7390/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցում

02.11.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99- րդ հոդվածի 3-րդ մաս



ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Աջափնյակ -2 նստավայր` ք.Երևան, Հալաբյան 41ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak2@court.am , աշխատակազմի էլ. հասցե՝ h.shahnazaryan@court.am

Գործ թիվ ԵԴ2/7390/02/23
ԴԴ-9.1- Ե/_____________
<<11>> սեպտեմբերի 2023թ.

Քաղաքացիական գործով պատասխանող
<<Հոբբի Պարկ>> բնապահպանական հիմնադրամին
/ՀՀ, Երևան, Նոր Նորք թղմ., Թոթովենցի փ., շ.3, բն.14/

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ <<Հոբբի Պարկ>> բնապահպանական հիմնադրամի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ իրավախախտման փաստը ճանաչելու և <<Հոբբի Պարկ>> բնապահպանական հիմնադրամը լուծարելու պահանջների մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի նոյեմբերի 02-ը, ժամը 11:50-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա):
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ սահմանված կարգով Դուք տեղեկացվում եք, որ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ ապացուցման պարտակությունը բաշխելու մասին որոշումը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա):
Ձեզ պարզաբավում է, որ կարող եք ծանոթանալ գործի նյութերին, ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ ապացուցման պարտակությունը բաշխելու մասին որոշումը՝ Դատարանի գրասենյակ նախապես ներկայացված դիմումի հիման վրա:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՀԱԼԱՋՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`