Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 14.06.2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 389 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.11.2023

Հայտատու` Ստեփանավանի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ,հոդված

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
Գուրգեն Գրիգորյանից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին 14.06.2023թ. թիվ 389 որոշման /այսուհետ՝ Որոշում/ 1-ին պարբերության 3-րդ տողում գրված «82UL886 հաշվառման համարանիշով» բառերը փոխարինել «82UL888 հաշվառման համարանիշով» բառով և որոշման 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ կերպ՝ 2023 թվականաի ապրիլի 07-ի դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում քաղաքացի Գուրգեն Գրիգորյանի անվամբ գրանցված INFINITY FX 35 մակնիշի, 82UL888 հաշվառման համարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կազմում է՝ 2042092 /երկու միլիոն քառասուներկու հազար իննսուներկու/ ՀՀ դրամ, որից գույքահարկի ապառք՝ 1462500 /մեկ միլիոն չորս հարյուր վաթսուներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, գույքահարկի տույժ՝ 579592 /հինգ հարյուր յոթանասունինը հազար հինգ հարյուր իննսուներկու/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2012-2022թթ. ընթացքում իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման:

Հասցե` Սոս Սարգսյան 1

Հեռ..` +374 256 2 22 33

Վեբ կայք` stepanavan.am

Էլ. փոստ`