Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հա․ ԵԴ/23800/02/20 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը Դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

06.11.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Էրեբունի նստավայր)
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95,99 հոդվածներով

Հա. ԵԴ/23800/02/20 քաղաքացիական գործով

Անժելա Վլադիմիրի Դովլաթբեկյանին
հաշվառման հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Քանաքեռ-Զեյթուն ՎՇ, Դավիթ Անհաղթի փողոց, շենք 3, բնակարան 6/

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հարգելի դատավարության մասնակից(ներ)
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում ըստ հայցի Մարիամ Գարուշի Ղազարյանի, Անուշ Յուրիի Դովլաթբեկյանի, Տիգրան Յուրիի Դովլաթբեկյանի ընդդեմ Անահիտ Արամայիսի Կասումյանի, Անժելա Վլադիմիրի Դովլաթբեկյանի, երրորդ անձ՝ ՀՀ Կադաստրի կոմիտեի աշխատակազմի Երևանի ստորաբաժանման՝ ք.Երևան, Նոր-Նորք վարչական շրջանի, Մառի փողոց թիվ 9-րդ շենքի թիվ 17 բնակարան հասցեում գնտվող անշարժ գույքից Անահիտ Արամայիսի Կասումյանի և Անժելա Վլադիմիրի Դովլաթբեկյանի բաժնեմասերի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Մարիամ Գարուշի Ղազարյանի, Անուշ Յուրիի Դովլաթբեկյանի, Տիգրան Յուրիի Դովլաթբեկյանի համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, ըստ Անահիտ Արամայիսի Կասումյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Մարիամ Գարուշի Ղազարյանի, Անուշ Յուրիի Դովլաթբեկյանի, Տիգրան Յուրիի Դովլաթբեկյանի, Յուրի Վլադիմիրի Դավլադբեկյանի իրավահաջորդներ՝ Անուշ Յուրիի Դովլաթբեկյանի, Տիգրան Յուրիի Դովլաթբեկյանի, Անժելա Վլադիմիրի Դովլաթբեկյանի՝ հակընդդեմ հայցվորին և հակընդդեմ պատասխանողներին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք․Երևան, Մառի փողոց, 9 շենք, 17 բնակարան հասցեի ընդհանուր գույքից հակընդդեմ հայցվորի բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև համամասնորեն բաշխելու պահանջների մասին հա. ԵԴ/23800/02/20 քաղաքացիական գործը։
Միաժամանակ ծանուցվում եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 29․02․2024 թվականին ժամը 17։00-ին Դատարանի Էրեբունու նստավայրի (հասցե` ՀՀ, ք.Երևան, Մ.Խորենացի 162Ա) դատական նիստերի թիվ 7 դահլիճում:



Դատավոր Ա. Օհանյանի օգնական` Ն. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք․Երևան․ Մ․Խորենացու 162Ա

Հեռ..` +37410576784

Էլ. փոստ`