Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հա․ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը Դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

06.11.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Էրեբունի նստավայր)
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95,99 հոդվածներով

Հա. ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով
Հայկ Վռամի Մարտիրոսյանին
/Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Վ․Անտառային փողոց, 19 շենք, բնակարան 30/



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199 և 411 հոդվածներով սահմանված կարգով` ուղարկվում է ըստ հայցի Տիգրան Հայկի Հովհաննիսյանի ընդդեմ Անթրանիկ Գարաբետի Բողոսսյանի և Հայկ Վռամի Մարտիրոսյանի՝ ինքնակամ կառուցված պարիսպը՝ բետոնյա հիմքը, քանդելու, մետաղական ճաղավանդակները, մետաղական դռները և մետաղական կոնստրուկցիաներն ապամոնտաժելու պահանջների մասին հա. ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով <<Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ>> ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 23․10․2023 թվականի որոշումը (այսուհետ նաև՝ Որոշում):
Միաժամանակ ծանուցվում եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը կայանալու է 24․11․2023 թվականին ժամը 11։30-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրի (հասցե` ՀՀ, ք.Երևան, Մ.Խորենացի 162Ա) դատական նիստերի թիվ 7 դահլիճում:

ԿԻՑ` Որոշումը՝ 2 թերթից:

1. ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ
1.1 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14 հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

1.2 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16 հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական դատավարության լեզուն հայերենն է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատավարական բոլոր փաստաթղթերը ներկայացնում են հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը դատարանը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:

1.3 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 413 հոդվածի համաձայն՝
1. Գործի նոր քննությունը դատարանում իրականացվում է դատարանում գործերի քննության համար 2018թ. ապրիլի 9-ին ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով` հաշվի առնելով 57 գլխի առանձնահատկությունները։
2. Գործի նոր քննության ժամանակ չեն կարող փոփոխվել հայցի առարկան կամ հիմքը, ինչպես նաև չի կարող ներկայացվել հակընդդեմ հայց:
3. Գործի նոր քննության ժամանակ չի կարող ներկայացվել հայցային վաղեմություն կիրառելու մասին գրավոր միջնորդություն, բացառությամբ այն դեպքերի, երբ միջնորդություն ներկայացնողն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ընթացքում իրենից անկախ պատճառներով զրկված է եղել հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելը վկայակոչելու հնարավորությունից:

1.4 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414 հոդվածի համաձայն՝
1. Դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է գործը նոր քննության ուղարկելու մասին որոշմամբ սահմանված ծավալով։
2. Գործի նոր քննության ժամանակ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կիրառման ենթակա նորմերի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները պարտադիր են գործը քննող դատարանի համար, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
3. Մինչև գործի նոր քննությունը գործով հաստատված փաստերը գործի նոր քննության ժամանակ պարտադիր են դատարանի համար, բացառությամբ գործն ամբողջ ծավալով քննելու դեպքերի:
4. Գործի նոր քննության ժամանակ գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել նոր ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ, եթե՝
1) հիմնավորում է, որ ներկայացված նոր ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ժամանակ չի ներկայացվել իր կամքից անկախ պատճառներով.
2) դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելիս այդ անձի վրա դրել է այնպիսի փաստ ապացուցելու պարտականություն, որը գործի նախորդ քննության ժամանակ նրա վրա չէր դրվել:
5. Գործի նոր քննության ժամանակ նոր ապացույց թույլատրելու դեպքում դրանով ապացուցման ենթակա փաստը հաստատող կամ մերժող նոր ապացույց կարող են ներկայացնել նաև գործին մասնակցող մյուս անձինք, բացառությամբ այն դեպքի, երբ գործի նախորդ քննության ժամանակ այդ փաստի ապացուցման պարտականությունը դրված է եղել նրանց վրա:
6. Գործի նախորդ քննությունների ժամանակ չթույլատրված ապացույցները նոր քննության ժամանակ ենթակա չեն հետազոտման և գնահատման, բացառությամբ այն դեպքի, երբ դատական ակտը բեկանվել է տվյալ ապացույցը թույլատրված չլինելու հիմքով:

2. ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ.
2.1 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 152-րդ հոդվածի համաձայն՝
1.Գործին մասնակցող անձանց միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելուց հետո, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
2. Դատական նիստից դուրս ներկայացված միջնորդությունն ստորագրում է այն ներկայացնող գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած միջնորդությանը կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե այն գործում բացակայում է:
3. Դատական նիստից դուրս միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է միջնորդությանը կցել տվյալ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ կամ միջնորդության մեջ ներկայացնել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի և այն միջնորդությունների, որոնց միջոցով գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա:
4. Դատական նիստում գրավոր միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց տրամադրել միջնորդության և դրան կից փաստաթղթերի պատճենները:
5. Սույն օրենսգրքի 2-4-րդ մասերի պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում:
6. Նույն հիմքով միջնորդություն կրկին ներկայացնելն արգելվում է: Նախկինում մերժված միջնորդությունը նույն հիմքով ներկայացվելու դեպքում չի քննարկվում։
(...):
8. Գործին մասնակցող անձի միջնորդությունը կարող է մերժվել, եթե այն ներկայացվել է միջնորդություն ներկայացնելու իրավունքի չարաշահմամբ՝ ակնհայտորեն նպատակ հետապնդելով խափանելու դատական նիստը, ձգձգելու գործի դատական քննությունը:
9. Գործի քննությունն ավարտվելուց հետո մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը գործին մասնակցող անձինք չեն կարող ներկայացնել միջնորդություններ: Այդ ժամանակահատվածում ներկայացված միջնորդությունները ենթակա չեն քննարկման:

3. Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
3.1 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 74-րդ հոդվածի համաձայն՝
1. Գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութերը (փաստաթղթերը)։
2. Գրավոր ապացույցներ են համարվում նաև էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ միջոցով ստացված տեղեկությունները։
3. Գրավոր ապացույցը ներկայացվում է բնօրինակով կամ պատճենի ձևով։ Բնօրինակը պարտադիր ներկայացվում է առաջին ատյանի դատարանի պահանջով կամ այն դեպքում, երբ համապատասխան փաստերը, օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով։ Բնօրինակը, իսկ այն ներկայացնելու անհնարինության դեպքում դրա պատշաճ վավերացված պատճենը չներկայացնելու դեպքում առաջին ատյանի դատարանը պատճենը հանում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից:

3.2 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՆԲԱՐԵԽՂՃՈՒԹՅԱՄԲ ՕԳՏՎԵԼՈՒ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԿՐՈՂԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՂՆ Է:



Դատավոր Ա․Օհանյանի օգնական` Ն.Ղազարյան

Հասցե` ՀՀ, ք․Երևան․ Մ․Խորենացու 162Ա

Հեռ..` +37410576784

Էլ. փոստ`