Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/42039/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.11.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/42039/02/22


Արման Սաղաթելի Թովմասյանին
ՀՀ, ք. Երևան, Նուբարաշեն, 1/3 շենք

Ազատուհի Խաչիկի Մուրադյանին
ՀՀ, ք. Երևան, Ռուբինյանց 19/1 շենք, բնակարան 39

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/42039/02/22 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14․09․2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ հայցվոր Քրիստինե Ռաֆայելի Բաղդասարյանի ներկայացուցիչ Ինգա Ավագյանի, նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Քրիստինե Ռաֆայելի Բաղդասարյանի ընդդեմ Արման Սաղաթելի Թովմասյանի, Ազատուհի Խաչիկի Մուրադյանի` պատճառված վնասի հատուցման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Քրիստինե Ռաֆայելի Բաղդասարյանը 15.08.2022թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արման Սաղաթելի Թովմասյանի, Ազատուհի Խաչիկի Մուրադյանի՝ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Մ.Հովակիմյան 26.08.2022թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Քրիստինե Ռաֆայելի Բաղդասարյանը կրկին է հայցադիմումը ներկայացրել, որը 12.09.2022թ. մակագրվել և 20.09.2022թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 15.06.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 15.06.2022 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարվել է: Դատարանը որոշել է հայցագնի՝ 4.260.000 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանողներ Արման Սաղաթելի Թովմասյանին և Ազատուհի Խաչիկի Մուրադյանին պատկանող գույքի վրա:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժնի ավագ հարկադիր կատարող Աննա Զաքարյանի կողմից 29.07.2022 թվականին կայացված կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումները դատարան են մուտքագրվել 09.11.2022 թվականին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Պողոսյանի 07.12.2022 թվականի թիվ 717-Ա հրամանի համաձայն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը 2022 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի հունվարի 17-ը ներառյալ գտնվել է ամենամյա հերթական արձակուրդում:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.01.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարան ներկայացված հայցադիմումով Քրիստինե Ռաֆայելի Բաղդասարյանը հայտնել է, որ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում 2019 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 09008319 քրեական գործը: Վերը նշված քրեական գործով 2019 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ Սանասար Վոլոդիայի Մհերյանը ճանաչվել է տուժող: 2019 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ Արման Սաղաթելի Թովմասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:
Թիվ 09008319 քրեական գործի քննության, այն է՝ վերաբերելիության, թույլատրելիության և իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ինչպես նաև բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության հիման վրա հիմնված, ներքին համոզմամբ գնահատված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է Արման Սաղաթելի Թովմասյանի կողմից անմեղսունակության վիճակում ՀՀ քրեական օրենքով արգելված արարքներ կատարելու հանգամանքը, այն է՝ Արման Թովմասյանը տառապելով «անձի և վարքի օրգանական խանգարում, փսիխոտիկ ախտորոշներով» հոգեկան հիվանդությամբ, իր մոտ ապօրինի կերպով կրել է արհեստագործական եղանակով երկու մատի համար նախատեսված կռփազենքերի նմանողությամբ հարկածող-փշրող սառը զենք հանդիսացող մետաղյա առարկան, իսկ 2019 թվականի սեպտեմբերի 29-ին, իրենց հարևանությամբ՝ Ռուբինյանց՝ 21-րդ շենքի 17-րդ բնակարանում բնակվող Սանասար Վոլոդյայի Մհերյանի հետ շուրջ 5 տարի առաջ ունեցած վիճաբանությունը վերհիշելով և այդ վիճաբանության պատճառով Սանասար Մհերյանին պատմելու նպատակով, Երևան քաղաքի Ռուբինյանց 15/5-րդ հասցեում տեղակայված «Երևան Սիթի» սուպերմարկետից գնել և իր հետ վերցրել է 17 սմ շեղբի երկարությամբ և 12 սմ շագանակագույն բռնակով դանակը և փորձել է հանդիպման նպատակով կապվել Սանասար Մհերյանի հետ:
Արման Թովմասյանը 2019 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ռուբինյանց 19/1 շենքի բակում իր նախաձեռնությամբ հանդիպել է Սանասար Մհերյանին և նշված շենքի դիմաց տեղակայված նստարանի մոտ տեղի ունեցած խոսակցության ընթացքում, իր կամ մեկ այլ անձի կյանքի և առողջության համար վտանգավոր ոտնձգության կամ դրա սպառնալիքի բացակայության պայմաններում, մեկ ուրիշին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ իր կողմից նախապես ձեռք բերված շագանակագույն բռնակով դանակով մեկ անգամ հարվածել է Սանասար Ահերյանին՝ ձախ ուսագոտու շրջանում՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վնասվածքի, ձախ վերանրակային շրջանի անոթանյարդային խրձի, ձախ թոքի վնասումների, պրոֆուզ արյունահոսության, ներքին օրգանների սակավարյունության ձևով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք, որից հետո իր մոտ ապօրինի կերպով կրած սառը զենք հանդիսացող արհեստագործական եղանակով երկու մատի համար նախատեսված կռփազենքերի նմանողությամբ հարվածող-փշրող մետաղյա առարկաներով հարվածներ է հասցրել Սանասար Մհերյանի դեմքին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ստորին ծնոտի՝ աջից՝ 3-րդ ատամի հոդախախտ, ստորին շրթունքի և ներսային մակերեսի, գլխի ձախ գագաթակողմնային հատվածի փափուկ հյուսվածքների ենթամաշկային արյունազեղումների ձևով թեթև վնասի հատկանիշներ զպարունակող մարմնական վնասվածք ու դիմել է փախուստի:
Արման Թովմասյանի կողմից դիտավորությամբ պատճառված կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ ստացած Սանասար Մհերյանը տեղափոխվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲ ընկերություն, սակայն 2019 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, Արման Թովմասյանի կողմից դիտավորությամբ առողջությանը պատճառված կրծքավանդակի ձախ կեսի ծակածճկտրած թափանցող վնասվածքի, ձախ վերանրակային շրջանի անոթանյարդային խրձի, ձախ թոքի վնսումների, պրոֆուզ արյունահոսության, ներքին օրգանների սակավարյունության ձևով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքների արդյունքում առաջացած հեմոռոգիկ շոկից մահացել է:
Այսպիսով, Արման Թովմասյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված քրեական օրենքով չթույլատրված արարքներ:
Արման Թովմասյանի կողմից կատարած հանցավոր արարքների հետևանքով Սանասար Մհերյանի ընտանիքը՝ կինը, Քրիստինե Բաղդասարյանը կրել է նյութական վնասներ, մասնավորապես՝ թաղման ծախսեր, գերեզմանաքարի ծախսեր և իր մանկահասակ երեխայի՝ Իրինա Սանասարի Մհերյանի /ծնված 22.11.2014թ./ խնամքը մնացել է իր վրա, այն դեպքում երբ, մինչ այդ Սանասար Մհերյանը հանդիսանում էր տան միակ կերակրողը:
Հայտնել է, որ հանցագործության հետևանքով մահացել է երիտասարդ, Մհերյանների տան միակ կերակրողը: Հայաստանի Հանրապետությունում՝ ի տարբերություն այլ երկրների ընդունված և մշակված են հուղարկավորությունների անցկացման յուրահատուկ կարգ ու պայմաններ, որոնք դարերով շարունակվել են և ամրագրվելով՝ դարձել հայ ազգային նկարագրի ու ավանդույթի մի մասը: ՀՀ շրջաններում հուղարկավորություններին մասնակցում են մի քանի հարյուր անձինք, որոնք մասնակցում են թաղման, թաղմանը հաջորդող օրվա, մահվան յոթ և քառասուն օրերի արարողություններին, որոնց ընթացքում կատարվում է հյուրասիրություն, կամ այլ կերպ ասած տրվում է հոգեհաց:
Քրիստինե Բաղդասարյանի կողմից Սանասար Մհերյանի մահվան կապակցությամբ հոգեհացի արարողությունը կատարվել է Երևան քաղւսքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Արբատ» սննդի օբյեկտում, որտեղ մասնակցել Են մոտ 200.000 /երկու հարյուր/ անձ:
Բացի այդ տուժողի և վերջինիս իրավահաջորդի միջոցներով կառուցապատվել է հանգուցյալ Սանասար Մհերյանի շիրիմը /գերեզմանը/, տեղադրվել է թանկարժեք քարից տապանաքար: Այսպես, Քրիստինե Բաղդասարյանի կողմից վերոնկարագրված արարողությունների կապակցությամբ կատարվել է շուրջ 4.000.000 ՀՀ դրամի ծախս, որը եթե դիտարկելու լինենք ոչ միայն օրենսդրական նորմերի, այլև ազգային նկարագրի լույսի ներքո, ապա պարզ է դառնում, որ այդ ծախսերն արվել են փաստացի և անհրաժեշտաբար ու ողջամիտ են իրենց ծավալով:
Բացի այդ, Քրիստինե Բաղդասարյանի կողմից հետազոտությունների և դատական փորձաքննությունների կենտրոն «Անիկոմ» ՍՊ ընկերությանը վճարել է 60.000 ՀՀ դրամ գումար՝ որպես փորձաքննության վճար: Հետազոտությունների և դատական փորձաքննությունների կենտրոն Անիկոմ ՍՊ ընկերության կողմից 2022 թվականի հուլիսի 21֊ի թիվ ԱՊ 03/22 ՇԱ-053 եզրակացության 2019 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ ՀՀ ք. Երևան, Քանաքեռի գերեզմանատանը գտնվող՝ թիվ 123067 վկայականում հաշվառված գերեզմանի նմանատիպ նյութերով և չափերով կառուցման շուկայական արժեքը կազմում է 1․005․000 ՀՀ դրամ։
Սանասար Մհերյանը իր կենդանության օրոք աշխատել է Սևան համատիրության կառավարիչ, աշխատավարձը կազմել է 74.000 ՀՀ դրամ, իսկ որպես 2-րդ կարգի հաշմանդամ ստացել է 30.000 ՀՀ դրամ թոշակ:
Քրիստինե Բաղդասարյանը դատարանին խնդրել է Արման Սաղաթելի Թովմասյանից և Ազատուհի Խաչիկի Մուրադյանից համապարտության կարգով հօգուտ Քրիստինե Ռաֆայելի Բաղդասարյանի բռնագանձել 4․260․000 ՀՀ դրամ, որից 4.000.000 ՀՀ դրամը՝ որպես հուղարկավորության ծախս՝ ներառյալ գերեզմանաքարի, թաղման /7-րդ և 40-րդ օրերը հաշվարկված/ արարողության, դագաղի գումար, 200.000 ՀՀ դրամ գումար՝ որպես փաստաբանի խելամիտ ծախս, 60.000 ՀՀ դրամ գումարը՝ որպես փորձագետին վճարված ծախս և մինչև Իրինա Մհերյանի 18 տարին լրանալը՝ յուրաքանչյուր ամիս բռնագանձել 100.000 ՀՀ դրամ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/42039/02/22 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի փետրվարի 19-ին` ժամը «16:00»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/42039/02/22 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) պատասխանող Արման Թովմասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչված լինելու փաստը,
բ) Քրիստինե Ռաֆայելի Բաղդասարյանի կողմից Սանասար Մհերյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը կատարած լինելու փաստը,
գ) հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցման պահանջի չափի հիմնավոր, անհրաժեշտ, ողջամիտ և փաստացի կատարված լինելու փաստերը,
դ) Քրիստինե Բաղդասարյանի և Սանասար Մհերյանի՝ Իրինա Մհերյանի ծնողները հանդիսանալու փաստը,
ե) հայցվոր Քրիստինե Ռաֆայելի Բաղդասարյանի՝ անկախ նրա աշխատունակությունից, չաշխատելու և Սանասար Մհերյանի խնամքի ներքո գտնվող նրա Իրինա Մհերյանի երեխաների խնամքով զբաղված լինելու փաստերը:
զ) մինչև Իրինա Մհերյանի 18 տարին լրանալը՝ յուրաքանչյուր ամիս 100.000 ՀՀ դրամի բռնագանձման հիմքերի առկայության և պահանջվող գումարի հիմնավորվածության փաստերը,
է) պատճառված վնասը համապարտության կարգով և՛ վնաս պատճառած անձի, և՛ Ազատուհի Խաչիկի Մուրադյանի կողմից հատուցման ենթակա լինելու փաստը
3.2. Պատասխանողները պետք է ապացուցեն հայցվորի կրած վնասի հարցում իրենց մեղքի բացակայության փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 19.02.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`