Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/6820/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.11.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ2/6820/02/23

Շուշանիկ Արտաշեսի Ղազանջյանին
Արուսյակ Հմայակի Ղազանչյանին
ք.Երևան, Բելյակով 5 շենք, տարածք 2

Լևիկ Արտաշի Ղազանչյանին
ՀՀ, ք. Երևան, Մոլդովական փողոց, 2/3 շենք, բնակարան 35

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/6820/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի Շուշանիկ Արտաշեսի Ղազանջյանի, Արուսյակ Հմայակի Ղազանչյանի ընդդեմ Լևիկ Արտաշի Ղազանչյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, 2/3 շենք, թիվ 35 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ հայցվորների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայցվոր Շուշանիկ Արտաշեսի Ղազանջյանի և Արուսյակ Հմայակի Ղազանչյանի ներկայացուցիչ Մարիամ Գրիգորյանը 2023թ. մայիսի 26-ին փոստային ծառայության միջոցով հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Լևիկ Արտաշի Ղազանչյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, 2/3 շենք, թիվ 35 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ հայցվորների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ե. Եսոյան) 12.06.2023 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցվորներ Շուշանիկ Արտաշեսի Ղազանջյանը և Արուսյակ Հմայակի Ղազանչյաը 23․06․2023 թվականին կրկին են հայցադիմումը ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, որը մակագրվել է դատավոր Ռ. Բունիաթյանին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 04.07.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանող Լևիկ Արտաշի Ղազանչյանին ուղարկված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է դատարան՝ «անհայտ» նշագրումով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանող Լևիկ Արտաշի Ղազանչյանին հասցեագրված դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո դրա 7-րդ օրը վերջինս համարվել է ծանուցված և այդ ժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, ուստի քաղաքացիական գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար գտնում է, որ սահմանված ժամկետում պետք է նշանակել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ2/6820/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Շուշանիկ Արտաշեսի Ղազանջյանի, Արուսյակ Հմայակի Ղազանչյանի ընդդեմ Լևիկ Արտաշի Ղազանչյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, 2/3 շենք, թիվ 35 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ հայցվորների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 21.11.2023 թվականին, ժամը 17:00-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
2. Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`