Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/11118/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.11.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/11118/02/23

Գրետա Ասատուրի Գրիգորյանին
/ ՀՀ, ք. Երևան, Բաբաջանյան, 57 շենք, 15 բնակարան/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/11118/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.09.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Գրետա Ասատուրի Գրիգորյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Յունիբանկ» ԲԲԸ-ն 22.03.2023 թվականին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Գրետա Ասատուրի Գրիգորյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 31.03.2023 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով, որով վճռի հրապարակման օր է նշանակվել 28.07.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 31.03.2023 թվականի որոշմամբ մերժվել է հայցվոր «Յունիբանկ» ԲԲԸ-ի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Ա. Գաբրիելյանի 11.07.2023թ. թիվ 132-Ա հրամանի համաձայն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը 2023 թվականի հուլիսի 28-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 01-ը ներառյալ գտնվել է ամենամյա հերթական արձակուրդում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 27.07.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/11118/02/23 քաղաքացիական գործով պարզեցված վարույթը դադարեցվել է և որոշվել է գործի քննությունն իրականացնել ընդհանուր հայցային կարգով:
Հայցվոր «Յունիբանկ» ԲԲԸ-ի ներկայացուցիչ Խաչատուր Օհանյանը, դիմելով դատարան, հայտնել է, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Գրետա Ասատուրի Գրիգորյանի միջև 26.04.2019 թվականին կնքված վարկային պայմանագրի համաձայն` «Յունիբանկ» ԲԲԸ-ն պատասխանողին տրամադրել է 600.000 ՀՀ դրամ վարկ՝ տարեկան 14,50 տոկոս տոկոսադրույքով, մինչև 04.07.2021 թվականը մարման ժամկետով: «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի 08.04.2020 թվականի և 29.01.2021 թվականի որոշումների հիման վրա մարման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 26.01.2024 թվականը:
Համաձայն վարկային պայմանագրի 1.4 կետի՝ վարկը և նրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները ենթակա են մարման՝ համաձայն պայմանագրին կից հավելված 1-ով սահմանված ժամանակացույցի:
Պատասխանող Գրետա Ասատուրի Գրիգորյանը պատշաճ կերպով չի կատարել իր վարկային պարտավորությունները, որոնք 23.02.2023 թվականի դրությամբ ժամկետանց են 727 օր:
Պատասխանող Գրետա Ասատուրի Գրիգորյանի ընդհանուր պարտքը բանկի նկատմամբ 23.02.2023 թվականի դրությամբ կազմել է 631.980,6 ՀՀ դրամ, որից 148.456,40 ՀՀ դրամը՝ որպես ժամկետային վարկի գումար, 296.912,80 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց վարկի գումար, 65.065,10 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց տոկոսի գումար, 77.438,50 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց վարկի տույժ, 2.347,80 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց տոկոսի տույժ, 41.760 ՀՀ դրամը՝ որպես վարկային հաշվի սպասարկման վճար:
Համաձայն վերոնշյալ վարկային պայմանագրի 2.1.3 կետի՝ վարկառուի կողմից սույն պայմանագրով նախատեսված ցանկացած դրույթի, պայմանի չկատարման դեպքում, անգամ այն պարագայում, եթե վարկառուն ուշացրել է սույն պայմանագրով իր կողմից ստանձնած որևէ պարտավորության կատարումն ավելի քան հինգ բանկային օրով...... Բանկն իրավունք ունի վարկառուին պահանջ ներկայացնել վարկի պարտքի և նրա նկատմամբ հաշվարկված տոկոսների, տույժերի վաղաժամկետ մարման վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոգրյալը և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 881-րդ և 887-րդ հոդվածները` հայցվոր «Յունիբանկ» ԲԲԸ-ի ներկայացուցիչ դատարանին խնդրել է Գրետա Ասատուրի Գրիգորյանից հօգուտ «Յունիբանկ» ԲԲԸ-ի բռնագանձել 631.980,6 ՀՀ դրամ, սկսած հայցադիմումը դատարան ներկայացնելու օրվանից մինչև պարտավորության կատարումը վարկի գումարի մնացորդի նկատմամբ հաշվարկել տոկոսներ՝ տարեկան 14.5 տոկոսի չափով, սկսած հայցադիմումը դատարան ներկայացնելու օրվանից մինչև պարտավորության կատարումը ժամկետանց վարկի տոկոսագումարների նկատմամբ յուրաքանչյուր ուշացած օրվա համար հաշվարկել 0,13 տոկոսի չափով տույժ` հիմք ընդունելով վարկային պայմանագրի 2.1.6 կետը, ինչպես նաև բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/11118/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի նոյեմբերի 28-ին` ժամը «10:20»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/11118/02/23 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) կողմերի միջև պայմանագրից բխող պարտավորական իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) պատասխանողի կողմից ստանձնած պարտավորությունների խախտում թույլ տալու, կետանցի առկայության փաստերը,
գ) պայմանագրից բխող ընդհանուր պարտքը 631.980,6 ՀՀ դրամ կազմելու, որից 148.456,40 ՀՀ դրամը՝ որպես ժամկետային վարկի գումար, 296.912,80 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց վարկի գումար, 65.065,10 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց տոկոսի գումար, 77.438,50 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց վարկի տույժ, 2.347,80 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց տոկոսի տույժ, 41.760 ՀՀ դրամը՝ որպես վարկային հաշվի սպասարկման վճար,
դ) սկսած հայցադիմումը դատարան ներկայացնելու օրվանից մինչև պարտավորության կատարումը վարկի գումարի մնացորդի նկատմամբ տարեկան 14,50 տոկոսի չափով տոկոսների հաշվարկման հիմքերի առկայության փաստը, այդ թվում՝ պայմանագրի գործողության վերջնաժամկետը մինչև 26.01.2024 թվականը երկարաձգված լինելու, մասնավորապես՝ վարկառուի կողմից օֆերտայով սահմանված պայմանները պատասխանողի կողմից կատարվելու և օֆերտան վերջինիս կողմից ընդունված համարելու փաստը,
ե) սկսած հայցադիմումը դատարան ներկայացնելու օրվանից մինչև պարտավորության կատարումը ժամկետանց վարկի տոկոսագումարների նկատմամբ յուրաքանչյուր ուշացած օրվա համար 0,13 տոկոսի չափով տույժի հաշվարկման հիմքերի առկայության փաստը:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի իր պարտավորությունների՝ սահմանված կարգով պատշաճ կատարված լինելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 28.11.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ



Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`