Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/27296/02/18 քաղաքացիական գործով Սամվել Լյուդվիկյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

07.11.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օրենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ քաղաք Երևան Հալաբյան փողոց 41 ա, հեռ.(010-511-813 (438))
ԴԴ9.1/Ե-____________________
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/27296/02/18

Հայցվոր «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ
(Ք.Երևան, Հանրապետության փողոց, 22)
պատասխանող Սիրանուշ Ղարիբյանին
(ք.Երևան, Առաքելյան փողոց, տուն 28)
պատասխանող Սամվել Լյուդվիկյանին
(Արմավիրի մարզ, գյուղ Գայ, Գարնանային 2 փողոց, տուն 3)

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում քննվող թիվ ԵԴ/27296/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի ընդդեմ Սիրանուշ Լևիկի Ղարիբյանի, Սամվել Ռոմիկի Լյուդվիկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, 22․09․2023 թվականին հրավիրված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 30․01․2024թ․-ին 10։00-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, թիվ «8» դատական նիստերի դահլիճ):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Քաղաքացիական գործի վերաբերյալ դատավարական գործողություններին կարող եք ծանոթանալ datalex.am տեղեկատվական կայքի միջոցով:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Տ․ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`