Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԱՎԴ3/0288/02/19 քաղաքացիական գործով

09.11.2023

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ3/0288/02/19 քաղաքացիական գործով պատասխանող՝

Խաչիկ Աբրահամյանին
Հասցե՝ ՀՀ, Վայոց ձորի մարզ, գ․ Քարագլուխ

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ընդդեմ Մարատ Խաչիկի Աբրահամյանի, Խաչիկ Աբրահամյանի, Սոնիկ Աբրահամյանի, Արմեն Աբրահամյանի, Զեփյուռ Աբրահամյանի, Արմենուհի Աբրահամյանի, Համասփյուռ Աբրահամյանի` Մարատ Խաչիկի Աբրահամյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու և դրա վրա վերջինիս ունեցած պարտավորության չափով բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Վայոց ձորի մարզ, գ․ Քարագլուխ հասցեով, սակայն ուղարկված ծանուցումը վերադարձվել է:
Հայտնվում է, որ վերը նշված քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի նոյեմբերի 29-ին, ժամը 11:30-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):


Նախագահող դատավոր՝ Գոհար Կոստանյան
Դատավորի օգնական՝ Սամվել Հարությունյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`