Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/6208/05/23 վարչական գործով ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ Հնդկաստանի քաղաքացի Ալեն Բաիջուին Հասցեն` ք.Երևան, Միրաքյան փ., 40/1 տ. Ձեզ է ուղարկվում Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընդդեմ Հնդկաստանի քաղաքացի Ալեն Բաիջուի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դատական կարգով արտաքսելու պահանջի մասին, հայցադիմումը վարույթ ընդունելու և վարչական գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը: Միաժամանակ Դուք նախազգուշացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն՝ Դուք պարտավոր եք հացադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը պետք է բովանդակի` նշում այն մաuին, որ պատաuխանը ներկայացվում է վարչական դատարան, հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), պատաuխանողի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հաuցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հաuցեն, եթե հայցը ներկայացվել է ընդդեմ պաշտոնատար անձի` նաև պաշտոնը, պատաuխանի էությունը (հակիրճ նկարագրությունը), հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մաuնակիորեն առարկելու մաuին պատաuխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանողն իր դիրքորոշման մեջ պետք է անդրադարձ կատարի հետևյալ հարցերին. 1) հայցի հիմքում ընկած այն փաuտերը, որոնք նա չի ընդունում. 2) նշում այն մաuին, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաuտերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար. 3) այն փաuտերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում. 4) պատաuխանին կցվող ապացույցների ցանկը: Պատասխանում կարող են ներառվել` այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, ինչպես նաև պատասխանողի միջնորդությունները, պատասխանողի ֆաքսի, հեռախոսի համարը, էլեկտրանային հասցեն: Պատաuխանի հետ պատաuխանողը ներկայացնում է նաև` 1) միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու մաuին, 2) իր տիրապետման ներքո առկա գրավոր կամ իրեղեն ապացույցները, 3) լիազորագիր կամ այլ փաuտաթուղթ, որը հավաuտում է պատաuխանողի ներկայացուցչի լիազորությունը (եթե դատավարության մաuնակիցը հանդեu է գալիu ներկայացուցչի միջոցով), 4) հայցադիմումի պատաuխանը և կից փաuտաթղթերը հայցվորին և երրորդ անձանց ուղարկելը հավաuտող ապացույցները: Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է լիազորագիրը կամ նրա` պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող այլ փաստաթուղթ: Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի ութերորդ մասի համաձայն` պատաuխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպեu պատաuխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաuտերի ընդունում: Նույն հոդվածի իններորդ մասի համաձայն` հակընդդեմ հայց ներկայացնելը անձին չի ազատում հայցադիմումի պատասխան ներկայացնելու պարտականությունից: Նախնական դատական նիստը նշանակված է 2024 թվականի փետրվարի 1-ին, ժամը` 14:30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 25): ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը չապահովելու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր ներկայացուցչի բացակայությամբ: Դատական նիստին ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, լիազորագիր և այլն): Առդիր` «1» թերթ: ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ

09.11.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՎԴ/6208/05/23

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16.08.2023թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր՝ Աղասի Դարբինյանս ուսումնասիրելով Հանրապետության ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Հնդկաստանի քաղաքացի Ալեն Բաիջուի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դատական կարգով արտաքսելու պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Հանրապետության ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացնելու համար 08.08.2023 թվականին փոստին հանձնած հայցադիմումով (դատարանում ստացվել է 09.08.2023 թվականին), խնդրել է Հնդկաստանի քաղաքացի Ալեն Բաիջուին դատական կարգով արտաքսել Հայաստանի Հանրապետության տարածքից:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ գտնում եմ, որ այն ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ և 74-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, ուստի պետք է ընդունել վարույթ:
Արձանագրում եմ, որ սույն գործի շրջանակներում պատասխանողին Հայաստանի Հանրապետության տարածքից դատական կարգով արտաքսելու հիմքերի առկայության ապացուցման բեռը կրում է հայցվորը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում եմ, որ գործը պատրաստ է դատաքննության նշանակելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ, 90-րդ և 127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով.

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Հնդկաստանի քաղաքացի Ալեն Բաիջուի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դատական կարգով արտաքսելու պահանջի մասին, ընդունել վարույթ և գործը նշանակել դատաքննության 2024 թվականի փետրվարի 1-ին, ժամը՝ 14:30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում:

Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:





ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410494807 /213/

Էլ. փոստ`