Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության մրցույթ

09.11.2023

Հայտատու` Ակունքի համայնքապետարան
հողային օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մաս

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023թ. դեկտեմբերի 13-ին ժամը 11-ին ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքապետարանի շենքում՝ Կենտրոնական խճուղի 72 հասցեում, կազմակերպվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության մրցույթ: Մրցույթի է ներկայացվում ՝ լոտ.
1.Հասցեն՝ Ակունք համայնք՝ ծածկագիր 07-038-0102-ից էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների 0.1հա մակերեսով հողատարածք: Մեկնարկային վարձավճարը 30 000 դրամ տարեկան 5 տարի ժամկետով։ Նախավճարը՝ 1500 դրամ, մրցույթի քայլի չափը՝ 1500 դրամ:
2.Հասցեն`Ակունք համայնք, ծածկագիր՝ 07-049-0283-ից, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ 0.05հա պահեստարաններ։ Մեկնարկային վարձավճարը 10 000 դրամ տարեկան 5 տարի ժամկետով։ Նախավճարը՝ 500 դրամ, մրցույթի քայլի չափը՝ 500 դրամ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ մասնակցության համար, 5000 դրամ վճարի անդորագիր և անձնագիր: Մրցույթը անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, ինչպես նաև գրանցված անձիք: Հողամասը սերվիտուտով ծանրաբեռնված չէ: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցում դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքայի օր առաջ՝ դեկտեմբերի 7-ին : Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ակունք համայնքապետարան: Հեռ. 077-87-08-23

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, Ակունք համայնք, Ակունք բնակավայր, Կենտրոնական խճուղի 72

Հեռ..` 077870825

Էլ. փոստ`