Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, հեռ. 494819 /229/ ԴԴ - 9 - 10.10.2023թ. Պատասխանող Հեղնար Գուրգենի Հարությունյանին ՀՀ Արարատի մարզ, ք․ Արարատ, Խանջյան 28/25

10.11.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես պատասխանող՝ թիվ ՎԴ3/0258/05/11 վարչական գործով ըստ հայցի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի դատախազության ընդդեմ Ավետիս Հովհաննեսի Վարդանյանի, Փիրուզա Հակոբի Մաթևոսյանի, Ալինա Գուրգենի Կարապետյանի, Արաքսյա Գուրգենի Կարապետյանի, Գագիկ Գուրգենի Կարապետյանի, Հեղնար Գուրգենի Հարությունյանի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն կոմիտեի, երրորդ անձ` Հայաստանի Հանրապետության` ի դեմս կառավարության` մասնակի՝ Գոռավանի գյուղական խորհրդի նստաշրջանի 04.04.1992 թվականի նախկին կոլտնտեսության արտադրական տարածքը Ավետիս Վարդանյանին և Գուրգեն Կարապետյանին անժամկետ օգտագործման հատկացնելու որոշումները և այդ փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արարատի տարածաշրջանի ստորաբաժանման կողմից Ավետիս Վարդանյանի և Գուրգեն Կարապետյանի նշված հողատարածքի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքի 01.10.2003 թվականի պետական գրանցումները, հետագայում նույն ստորաբաժանման կողմից Ավետիս Վարդանյանի, Գուրգեն Կարապետյանի իրավահաջորդներ` Փիրուզա Մաթևոսյանի, Ալինա, Արաքսյա, Գագիկ Գուրգենի Կարապետյանների ու Հեղնար Հարությունյանի 06.02.2006 թվականին այդ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը` փորձագետի եզրակացության թիվ 3 հավելվածում պատկերված համապատասխան 4926,8 քառակուսի մետր համադրվող հողամասի մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Վերոհիշյալ գործով դատական նիստը հրավիրված է 06.02.2024թ.՝ ժամը 15:00-ին, ք. Երևան, Գ.Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ N 1:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ծանոթագրություն. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

Կից Ձեզ է ուղարկվում «Պատասխանող ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետարանին իրավահաջորդով փոխարինելու մասին» որոշում 2 թերթից։

Դատավոր Ռ. Ազրոյանի օգնական Հասմիկ Աճեմյան

Հասցե` ք.Երևան. Գ.Նժդեհի 23

Հեռ..` (+374) 49-48-19 (229)

Էլ. փոստ`