Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 08.11.2023Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 1975Ա՝ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԷՋՄԻԱԾԻՆ-ԵՐԵՎԱՆ ՄԱՐՈՒՂՈՒ ՎՐԱ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.11.2023

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մաս, 59-րդ հոդված

ԱՊՕՐԻՆԻ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ
ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 96/23 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Երևան մարուղու վրա ապօրինի՝ առանց իրավահաստատող փաստաթղթերի «Տաթևիկ Գագիկի Դաղբաշյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից արտաքին գովազդային վահանակներ տեղադրելու մասին, պարզեց.
«Տաթևիկ Գագիկի Դաղբաշյան» անհատ ձեռնարկատերը (Պետ.գրանցման համար՝ 81.1304209 / 2023-03-16, ՀՎՀՀ՝ 71066013, հասցե՝ Տավուշ, Այրում, Գործարարների 10 տուն, փաստացի գտնվելու վայրի հասցե՝ ք. Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոցի փող., թիվ 2 փկղ., թիվ 4 տուն, անձնագիր՝ AR0432048, տրվ. 2017-08-21-ին, 047) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Երևան մարուղու վրա ապօրինի՝ առանց գովազդ տեղադրելու թույլտվության տեղադրել է արտաքին գովազդային վահանակներ և չի կատարել տեղական տուրք վճարելու պարտականություն, ինչի կապակցությամբ առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու վերաբերյալ 2023 թվականի հոկտեմբերի 23-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Վարչական վարույթի հարուցման մասին «Տաթևիկ Գագիկի Դաղբաշյան» անհատ ձեռնարկատիրոջը ծանուցումն ուղարկվել և հրապարակվել է ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում /հիմք 23.10.2023թ. թիվ 5934 ծանուցում/: Վերջինիս առաջարկվել է այն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և/կամ միջոցներ չձեռնարկել գովազդային վահանակի տեղեդրման թույլտվության ստացման ուղղությամբ:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Տաթևիկ Գագիկի Դաղբաշյան» անհատ ձեռնարկատերը ծանուցումը և իրազեկումը ուղարկվելուց հետո, պնդում չի ներկայացվել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
• Համայնքի ղեկավարի 23.10.2023 թվականի թիվ 5934 գրությունը:
• Արտաքին գովազդի տեղադրման լուսանկարահանման փաստաթղթերը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
«Տաթևիկ Գագիկի Դաղբաշյան» անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Երևան մարուղու վրա ապօրինի՝ առանց գովազդ տեղադրելու թույլտվության տեղադրել է արտաքին գովազդային վահանակներ և չի կատարել տեղական տուրք վճարելու պարտականությունը:
Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել և ներկայացվել են համայնքի ղեկավարին:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները`տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգին ու պայմաններին համապատասխան տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի` համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով` սահմանում է համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները:
Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023 թվականի թիվ 33-Ն որոշմամբ սահմանվել է Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները` այսուհետ Կարգ:
Մասնավորապես` Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023 թվականի թիվ 33-Ն որոշմամբ հաստատված Կարգի 1-ին կետի համաձայն` սույն կարգը (այսուհետ՝ Կարգ) սահմանում է Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների վրա տեղադրվող (այսուհետ՝ գովազդ), տեղադրման կարգն ու պայմանները և այդ գործընթացի մասնակիցների փոխհարաբերությունները:
Նույն Կարգի 3-րդ կետի համաձայն` Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում գովազդը տեղադրվում է վահանակների, լուսատախտակների, պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, էլեկտրոնային էկրանների, շենքերի մուտքերի և պատուհանների հովհարների (մարկիզներ), այլ նյութական կրիչների և տեխնիկական միջոցների (այսուհետ՝ գովազդի միջոցներ) ձևով:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով օրենսդիրը սահմանել է մի շարք հասկացություններ, համաձայն որի`
գովազդ` տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:
գովազդատու` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ներկայացնում է գովազդային տեղեկություն գովազդի արտադրության, տեղաբաշխման և տարածման նպատակով:
գովազդակիր` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը տրամադրելով` համապատասխան միջոցներ, տեղաբաշխում և տարածում է գովազդը:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` արտաքին գովազդը տեղաբաշխվում է բնակավայրերում պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ տեխնիկական միջոցների ձևով:
Սույն գործի փաստերի համաձայն` Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Երևան մարուղու վրա «Տաթևիկ Գագիկի Դաղբաշյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տեղադրված է վահանակներ, որոնք համաձայն գործում առկա լուսանկարների` պարունակում են «HAYAT ռեստորանա, սրճարան» և «HAYAT restaurant & Bar» գրառումները և հեռախոսահամարներ:
Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունից և «Տաթևիկ Գագիկի Դաղբաշյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տեղեդրված գովազդային վահանակների բովանդակությունից պարզ է դառնում, որ «Տաթևիկ Գագիկի Դաղբաշյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տեղադրված գովազդային վահանակներում առկա նշումները գովազդ են, քանի որ պարունակում են իրավաբանական անձանց, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկատվություններ, որը նախատեսված է անորոշ թվով անձնաց շրջանակում տարածումն ապահովելու համար և կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ, ուստի վահանակին ներկայացված տեղեկատվությունները և նշումները միանշանակ դիտարկվում է որպես գովազդ:
Այսպիսով, գտնում եմ, որ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Երևան մարուղու վրա «Տաթևիկ Գագիկի Դաղբաշյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տեղադրված վահանակը ակնհայտ գովազդ է:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ պարբերությունների համաձայն` արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները որոշում են տեղական ինքնակառավարման մարմինները:
... Արգելվում է առանց համայնքի ղեկավարի թույլտվության և համայնքի ավագանու կողմից սահմանված գոտիներից դուրս համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաև ցանկացած այլ հանրային վայրերում արտաքին գովազդի, ինչպես նաև նախատեսված վահանակներից դուրս հայտարարությունների տեղադրումը:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 13.1-րդ հոդվածի համաձայն`համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար վճարվում է տեղական տուրք՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023 թվականի թիվ 33-Ն որոշմամբ հաստատված Կարգի 7-րդ կետի համաձայն` բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերի ընդհանուր բաժնային սեփականության վրա գովազդ, գովազդի միջոց տեղադրելու թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված համապատասխան համաձայնության առկայության դեպքում:
Իսկ Կարգի 11-րդ կետի համաձայն` Վաղարշապատ համայնքում, այդ թվում` տրանսպորտային միջոցների վրա, գովազդ տեղադրելու թույլտվությունը տալիս է համայնքի ղեկավարը:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն`Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրքերի հետևյալ տեսակները` ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների:
Վաղարշապատ համայնքի ավագանու 28.12.2022 թվականի «Վաղարշապատ համայնքում տեղական տուրքերի և վճարների 2023 թվականի դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» թիվ 165-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 12-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանվել է տեղական տուրքի հետևյալ դրույքաչափը` ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝ այլ արտաքին գովազդի համար` հազար հինգ հարյուր դրամ:
Այսպես, վերոգրյալից հետևում է, որ «Տաթևիկ Գագիկի Դաղբաշյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից գովազդային վահանակներ տեղադրելու համար «Գովազդի մասին» ՀՀ օրենքի և Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023 թվականի թիվ 33-Ն որոշմամբ սահմանված կարգով վերջինս պետք է դիմեր համայնքի ղեկավարին այն համապատասխանեցնելու և տեղադրման թույլտվություն ստանալու համար, որի համար օրենքով սահմանված կարգով պետք է նաև վճարեր համայնքի ավագանու կողմից սահմանված տեղական տուրք:
Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի նախաձեռնությամբ համայնքի ղեկավարի գրությամբ «Տաթևիկ Գագիկի Դաղբաշյան» անհատ ձեռնարկատիրոջը առաջարկվել է ՀՀ օրենքներով և համայնքի ավագանու որոշոմամբ սահմանված կարգով դիմել Վաղարշապատի համայնքապետարան և ստանալ համապատասխան թույլտվություն, որիը սակայն մնացել է անպատասխան:
Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանը, որ «Տաթևիկ Գագիկի Դաղբաշյան» անհատ ձեռնարկատերը սույն տարվա ընթացքում չի դիմել արտաքին գովազդ տեղադրելու համար և չի կատարել տեղական տուրք վճարելու իր պարտականությունը, գտնում եմ, որ «Տաթևիկ Գագիկի Դաղբաշյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Երևան մարուղու վրա տեղադրված գովազդային վահանակը ապօրինի է, ուստի այն ենթակա է ապամոնտաժման:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 11-րդ և 13.1-րդ հոդվաներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023թ-ի թիվ 33-Ն և 28.12.2022թ.-ի թիվ 165-Ն որոշումներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Ապամոնտաժել Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Երևան մարուղու վրա ապօրինի՝ առանց իրավահաստատող փաստաթղթերի տեղադրված արտաքին գովազդային վահանակները:
2. Ապամոնտաժման աշխատանքները հանձնարարել համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինությանը:
3.Գովազդի (գովազդային վահանակի) ապամոնտաժման համար կատարված աշխատանքների դիմաց համապատասխան փոխհատուցումը /ներկայացված հաշվարկի հիման վրա/ օրենքով սահմանված կարգով ստանալ գովազդատուից (գովազդակրից):
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ վերադասության կարգով և/կամ ՀՀ վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`