Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ2/2506/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.11.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am
ԵԴ2/2506/02/23

Միսակ Աղվանի Հովսեփյանին
/ք.Երևան, Սարյան փող., 14 տուն/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/2506/02/23 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ծանոթանալով քաղաքացիական գործին ըստ հայցի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության <<Ճանապարհային դեպարտամենտ>> հիմնադրամի ընդդեմ Միսակ Աղվանի Հովսեփյանի՝ սեփականությունը օտարելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության <<Ճանապարհային դեպարտամենտ>> հիմնադրամը 27.04.2023թ. հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Միսակ Աղվանի Հովսեփյանի՝ սեփականությունը օտարելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Պետրոսյան) 15.05.2023թ. որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության <<Ճանապարհային դեպարտամենտ>> հիմնադրամը 06.07.2023թ. կրկին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Միսակ Աղվանի Հովսեփյանի՝ սեփականությունը օտարելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ.Ներսիսյան) 17.07.2023թ. որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ.Ներսիսյանը ժամանակավոր անաշխատունակ լինելու հանգամանքով պայմանավորված թիվ ԵԴ2/2506/02/23 քաղաքացիական գործը 02.10.2023թ. մակագրվել է ինձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
Վերոգրյալի հիման վրա` ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով և 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ2/2506/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության <<Ճանապարհային դեպարտամենտ>> հիմնադրամի ընդդեմ Միսակ Աղվանի Հովսեփյանի՝ սեփականությունը օտարելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

























Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`