Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/47690/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.11.2023

Հայտատու` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ պատասխանողի կողմում
Ռոզա Հարությունի Գաբրիելյան
/ՀՀ, ք․ Երևան, Քեռու փողոց, 58 շենք, 7 բնակարան/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Հ. Ղազարյան/ վարույթում գտնվող թիվ ԵԴ/47690/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Անդրանիկ Սեդրակի Սեդրակյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք պատասխանողի կողմում` Ռոզա Հարությունի Գաբրիելյան, Սեդրակ Անդրանիկի Սեդրակյան, Քաջիկ Սեդրակի Սեդրակյան՝ բռնագանձում տարածելու նպատակով պարտապանի բաժնեմասն ընդհանուր գույքից առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին: , հրավիրվել է նախնական դատական նիստ: Տեղեկացնում ենք, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Էրեբունի, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Մովսես Խորենացու 162Ա թիվ ԵԴ/47690/02/22 քաղաքացիական գործով 28.11.2023թ.–ին, ժամը 09:30-ին նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni@court.am էլեկտրոնային հասցեով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. Գալստյան

Հասցե` Էրեբունի նստավայր- ՀՀ քաղաք Երևան, Մովսես Խորենացու 162Ա

Հեռ..` (+37410) 576-631 (ներքին՝ 127)

Էլ. փոստ`