Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԳԴ1/1676/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Սարգիս Գևորգի Հովանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

15.11.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի <<Կամուրջ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Կարեն Հենզելի Վարդանյանի, Սարգիս Գևորգի Հովանյանի, Մյասնիկ Դավթի Սիմոնյանի, Էդվարդ Կարենի Վարդանյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի <<Կամուրջ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Կարեն Հենզելի Վարդանյանի, Սարգիս Գևորգի Հովանյանի, Մյասնիկ Դավթի Սիմոնյանի, Էդվարդ Կարենի Վարդանյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 30.11.2023 թվականին, ժամը 14:40-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`