Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական գործ թիվ ՎԴ/7406/05/23

17.11.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


Վարչական գործ թիվ ՎԴ/7406/05/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ԳՈՐԾԸ ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25 հոկտեմբերի 2023թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Ելենա Առաքելյան, ծանոթանալով Լիանա Աշոտի Գևորգյանի կողմից ներկայացված հայցադիմումին և դրան կից փաստաթղթերին և քննարկելով գործը գրավոր ընթացակարգով քննելու հարցը

ՊԱՐԶԵՑ

Լիանա Աշոտի Գևորգյանը 18.09.2023թ. փոստային ծառայության միջոցով հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ խնդրելով անվավեր ճանաչել (վերացնել) ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ բաժնի 17.07.2023թ. «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» որոշումը:
Միաժամանակ հայցվորը ներկայացրել է միջնորդություն՝ խնդրելով հետաձգել սույն հայցի համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը և այդ հարցը լուծել սույն գործով դատական ակտով:
ՀՀ վարչական դատարանի 27․09․2023թ․ որոշմամբ Լիանա Աշոտի Գևորգյանի կողմից ներկայացված միջնորդությունը պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ, մերժվել է և հայցադիմումը վերադարձվել է:
Լիանա Աշոտի Գևորգյանը 18․10․2023թ․ փոստային ծառայության միջոցով հայցադիմումը կրկին ներկայացրել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ խնդրելով անվավեր ճանաչել (վերացնել) ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ բաժնի 17.07.2023թ. «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» որոշումը։
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը` դատարանը եզրակացրեց, որ դրանք ներկայացվել են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանում վիճարկման հայցերով գործերի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:
Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում ներկայացվել է վիճարկման հայց, և առկա չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` գործը գրավոր ընթացակարգով քննելը բացառող հանգամանքները, ՀՀ վարչական դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված վարչական գործի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ, 77-րդ, 78-րդ, 117-րդ, 118-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածներով՝ ՀՀ վարչական դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Լիանա Աշոտի Գևորգյանի հայցադիմումն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ բաժնի 17.07.2023թ. «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին, ընդունել վարույթ, և գործը քննել գրավոր ընթացակարգով:
2. Գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակել 2024թ. հունիսի 21-ին դատական իշխանության պաշտոնական «DataLex» (ԴատաԼեքս) կայքի միջոցով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ











Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07

Էլ. փոստ`