Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Պատասխանող՝ ԱՁ Լիլիթ Ալիխանյանին /ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 1-ին թաղամաս 17 շենք, բն. 8/ թիվ ԵԴ/26900/02/19

19.11.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղացիական դատավարության օրենսգիրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի «Աշտարակ-կաթ» ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ընդդեմ ԱՁ Լիլիթ Ալիխանյանի` գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ թիվ ԵԴ/26900/02/19 քաղաքացիական գործով 19.10.2023 թվականին, ժամը 12:40-ին հրավիրված դատական նիստը Դատավոր Ա. Սաֆարյանի 2023 թվականի հոկտեմբերի 18-ից 20-ը ներառյալ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու դեպքով պայմանավորված չի կայացվել, հետաձգվել և նշանակվել է 12.03.2024 թվականին, ժամը 12:40-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձանց դատական նիստին չներկայանալը արգելք չէ գործի քննարկման համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ տեղեկացվում եք նաև, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և Ձեր լիազորությունները հավաստող փաստաթղթով:
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՍԻՐԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը Ձեզ ծանուցում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով։

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (010) 51-18-13

Էլ. փոստ`