Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/17968/02/22 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

21.11.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

«20» նոյեմբերի 2023թ
ԵԴ/17968/02/22

Նունե Հենրիխի Մուսայելյանին
/հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Արաբկիր 19 փողոց, 6 շ., բն.14/
Ռուբինա Հենրիխի Մուսայելյանին
/հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Արաբկիր 19 փողոց, 6 շ., բն.14/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Լ. Սաղոյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/17968/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Գեորգի Հենրիխի Մուսայելյանի ընդդեմ Նունե Հենրիխի Մուսայելյանի և Ռուբինա Հենրիխի Մուսաելյանի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Նունե Հենրիխի Մուսայելյանի ընդդեմ Գեորգի Հենրիխի Մուսայելյանի, երրորդ անձ՝ Ռուբինա Հենրիխի Մուսաելյան՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք 04.12.2023 թվականին ժամը 10:30-ին ներկայանալու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան 41ա)՝ դատավոր Լիլիթ Սաղոյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/17968/02/22 քաղաքացիական գործով որպես սկզբնական հայցով պատասխանող, հակընդդեմ հայցվոր/ ներկայացուցիչ և սկզբնական հայցով պատասխանող, հակընդդեմ հայցով երրորդ անձ/ ներկայացուցիչ նախնական դատական նիստին մասնակցելու համար:

Ծանոթություն:
Միաժամանակ հայտնվում է, որ դատական նիստին չներկայանալու դեպքում գործի քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման ուժով տեղի կունենա Ձեր բացակայությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ։
Հետևաբար նշանակված դատական նիստին Ձեր անհարգելի բացակայությունը հիմք է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի իրավակարգավորման ուժով հակընդդեմ հայցն առանց քննության թողնելու համար։
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`