Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/19082/02/238 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

22.11.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ2/19082/02/23

Պատասխանող՝ Անահիտ Համլետի Գրիգորյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Դավթաշեն, 8 փողոց,
45/2 տուն



Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)
նախագահությամբ դատավոր՝ Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի հոկտեմբերի 30-ին
ուսումնասիրելով ըստ հայցի Արմեն Հենրիկի Գրիգորյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Արամ Համլետի Գրիգորյանի, Ջուլետա Հովհաննեսի Ասատրյանի, Անահիտ Համլետի Գրիգորյանի, Արամ Սուրենի Գրիգորյանի, Մարինե Սուրենի Գրիգորյանի, Անյա Սեդրակի Սողոմոնյանի, Վանիկ Արամի Գրիգորյանի իրավահաջորդներ՝ Լևոն Վանիկի Գրիգորյանի և Էլիզա Վանիկի Գրիգորյանի, երրորդ անձ՝ ՀՀ կադաստրի պետական կոմիտե, անշարժ գույքի բաժանման պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավեր գործարքի նկատմամբ անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին քաղաքացիական գործը

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

1. Հայցվորը 2023 թվականի հուլիսի 27-ին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Արամ Համլետի Գրիգորյանի, Ջուլետա Հովհաննեսի Ասատրյանի, Անահիտ Համլետի Գրիգորյանի, Արամ Սուրենի Գրիգորյանի, Մարինե Սուրենի Գրիգորյանի, Անյա Սեդրակի Սողոմոնյանի, Վանիկ Արամի Գրիգորյանի իրավահաջորդներ՝ Լևոն Վանիկի Գրիգորյանի և Էլիզա Վանիկի Գրիգորյանի, երրորդ անձ՝ ՀՀ կադաստրի պետական կոմիտե, անշարժ գույքի բաժանման պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավեր գործարքի նկատմամբ անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2023 թվականի հուլիսի 27-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի օգոստոսի 2-ին:
Դատարանի դատավոր՝ Ա. Մուշեղյանիս կողմից 11.08.2023 թվականին կայացվել է պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Պատասխանողների կողմից դատավարական փաստաթղթերը օրենքով սահմանված ժամկետներում և կարգով ստանալուց հետո Դատարան հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս 2023 թվականի հոկտեմբերի 23-ից 27-ը ներառյալ ամենամյա պարտադիր վերապատրաստման դասընթացներին մասնակցելու հիմքով որոշումը կայացվել է 2023 թվականի հոկտեմբերի 30-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Պատասխանողներ Էլիզա Վանիկի Գրիգորյանին, Արամ Համլետի Գրիգորյանին, Անահիտ Համլետի Գրիգորյանին, Մարինե Սուրենի Գրիգորյանին և Անյա Սեդրակի Սողոմոնյանին ուղարկված «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը հետ է վերադարձվել Դատարան, որից հետո Պատասխանողների ծանուցումը կատարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի կանոններով:
Սահմանված ժամկետում Դատարան հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Պատասխանողներ Արամ Սուրենի Գրիգորյանը, Ջուլետա Հովհաննեսի Ասատրյանը և Լևոն Վանիկի Գրիգորյանը «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը ստացել են 15.09.2023 թվականին և վերջիններիս կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, իսկ այն ներկայացնելու համար սահմանված ժամկետն ավարտվել է:
Նման պայմաններում դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ և 166-րդ հոդվածներով գտնում է, որ պետք է կայացվի նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ որոշում և այն ուղարկվի գործին մասնակցող անձանց:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. թիվ ԵԴ2/19082/02/23 քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին ժամը 16:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:

ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`