Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ2/25809/02/23 Պատասխանող՝ Մանվել Երջանիկի Սահակյանին

22.11.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/25809/02/23


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22 նոյեմբերի 2023թ․ քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա․ Սաֆարյանի (այսուհետ՝ Դատարան), ուսումնասիրելով թիվ ԵԴ2/25809/02/23 քաղաքացիական գործով հայցվորի միջնորդությունը՝ հայցից հրաժարվելու մասին

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի «Վայլդբերրիզ» ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Մանվել Երջանիկի Սահակյանի, Հայկ Սերգեյի Մարտիրոսյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ 29.03.2023 թվականին կնքված անշարժ գույքի թիվ 1 վարձակալության պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ թիվ ԵԴ2/25809/02/23 քաղաքացիական գործը:
Դատարանում 21․11.2023 թվականին ստացվել է Հայցվորի միջնորդությունը՝ հայցից հրաժարվելու վերաբերյալ, որը դատավոր Ա. Սաֆարյանի աշխատակազմին է հանձնվել նույն օրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ապա առաջին ատյանի դատարանը միջնորդությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

1․ Ըստ հայցի «Վայլդբերրիզ» ՍՊ ընկերության ընդդեմ Մանվել Երջանիկի Սահակյանի, Հայկ Սերգեյի Մարտիրոսյանի՝ 29.03.2023 թվականին կնքված անշարժ գույքի թիվ 1 վարձակալության պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ թիվ ԵԴ2/25809/02/23 քաղաքացիական գործով հրավիրել դատական նիստ` 05.12.2023 թվականին` ժամը «10։30»-ին (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
2․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԻՆԵ ՍԱՖԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +37410 51 18 13

Էլ. փոստ`