Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ՝ «ՍՈԼԱՐ ԻՔՍ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ ՏԻԿԻՆ ԱՐԵՎԻԿ ԱՆԱՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.11.2023

Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

«ՍՈԼԱՐ ԻՔՍ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ
ՏԻԿԻՆ ԱՐԵՎԻԿ ԱՆԱՆՅԱՆԻՆ
ՀԱՍՑԵ՝ Ք. ԵՐԵՎԱՆ, ԹՈԹՈՎԵՆՑԻ ՓՈՂՈՑ 5-ՐԴ ՇԵՆՔ, ԲՆ. 17



ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ հոդվածը և հաշվի առնելով թիվ Վ/Դ-420 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։
2023 թվականի դեկտեմբերի 19-ին ժամը 11:00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆԸ, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ՀՀ Երևան, Նորք-Մարաշ, Ա.Արմենակյան փ․ 129, 5-րդ հարկ։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, գանգատարկելու գործով որոշումը։


ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Էլ. փոստ`