Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՇԴ/7847/02/23քաղաքացիական գորոծով ծանուցում դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասնին։

23.11.2023

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի


ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Գրասենյակ` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր․ 7, հեռ. (0312) 5-01-83,
էլեկտրոնային հասցեն` shirak@court.am

Գործ թիվ ՇԴ/7847/02/23
Ե-_________/23
« 23 » _____11_____ 2023թ.
Հրապարակային ծանուցում

Քաղաքացիական գործով պատասխանող
Ասյա Անուշավանի Ասատրյանին
(ՀՀ, Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Կազաչի Պոստ թղմ., դոս 2)

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Գ․Մալխասյանի (այսուհետ՝ Դատավոր) 26.10.2023 թվականի որոշման համաձայն՝ «Արարատբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Մկրտիչ Մնացականի Մարտիրոսյանի, Կարինե Մնացականի Մարտիրոսյանի, Մարինե Սերյոժայի Ասատրյանի, Նարինե Սերյոժայի Ասատրյան, Ժորա Մուշեղի Մկրտչյանի, Սերյոժա Մուշեղի Մկրտչյանի, Ասյա Անուշավանի Ասատրյանի, Սերյոժա Գուրգենի Ասատրյանի՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7 հասցեում:
Պարզաբանվում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են Դատարանի գրասենյակ՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Տեղեկացվում եք, որ գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:



ԴԱՏԱՎՈՐ՝ ԳՈՒՐԳԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ

Հասցե` ք․Գյումրի, Անկախության հր․ 7

Հեռ..` (0312) 5-01-83

Էլ. փոստ`