Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցում ՍնԴ/2790/04/23 ԱՁ «Սաիդա Սահակյան Գուրգենի»-ին:

28.11.2023

Հայտատու` Հայաստանի Հանրապետության Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության մասնի օրենքի 95-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ



0065, քաղաք Երևան, Օտյան 53/2

№ՍնԴ/2790/04/23 28.11.2023թ.
ԴԴ-9.2-


ԱՁ «Սաիդա Սահակյան Գուրգենի»
/Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Մազմանյան փողոց, 1/25/


Տեղեկացվում է Ձեզ, որ «Արարատբանկ» ԲԲ ընկերության կողմից դատարան է ներկայացվել մորատորիումի ընթացքում միատեսակ հանդիպական պարտավորությունների հաշվանցի կատարումը թույլատրելու մասին դիմում, որը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն Ձեզ ուղարկվելուց հետո հետ է վերադարձվել դատարան «Շենքը փլված է» նշումով:
Վերը նշված դիմումը կարող եք ստանալ՝ այցելելով ՀՀ սնանկության դատարան:
Միաժամանակ տեղեկացվում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե դիմումի պատճենն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը (պարտատերը) գրավոր չի վիճարկում ներկայացված դիմումը, ապա դիմումի վիճարկման ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու մասին:
Եթե դիմումի պատճենն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը (պարտատերը) գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, նշանակում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին կողմերը ծանուցվում են պատշաճ ձևով:
Առարկությունների քննարկման արդյունքում նույն օրը դատարանը որոշում է կայացնում մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու կամ դիմումը մերժելու մասին:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`