Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ՍՈԼԱՐ ԻՔՍ» ՍՊԸ-ի տնօրեն Արևիկ Անանյանին ՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում համար 1827, 07.11.2023թ.

01.12.2023

Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

«07» նոյեմբեր 2023թ. ք. Երևան

Որոշում N__
Վարչական տույժ նշանակելու մասին
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ Տեսչական մարմնի) ղեկավարի տեղակալ` Վահագն Գրիգորյանս ուսումնասիրելով.
1. Դավիթ Շարոյանի 2023 թվականի հուլիսի 31-ի դիմումը,
2. վարչական վարույթ հարուցելու մասին 2023 թվականի օգոստոսի 01-ի ծանուցումը,
3. զննում իրականացնելու մասին 2023 թվականի օգոստոսի 02-ի թիվ 895-Ա հրամանը,
4. «ՍՈԼԱՐ ԻՔՍ» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) 2023 թվականի օգոստոսի 01-ին հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի օգոստոսի 14-ին իրականացված զննման արձանագրությունը,
5. 2023 թվականի հոկտեմբերի 17-ի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման ծանուցումը,
6. Վարչական իրավախախտման վերաբերյալ 2023 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 1827 արձանագրությունը,
7. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու վերաբերյալ 2023 թվականի հոկտեմբերի 27-ի ծանուցումը։

Պարզեցի
1․ Նկարագրական մաս

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հիմք ընդունելով Դավիթ Շարոյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2023 թվականի հուլիսի 31-ին հարուցվել է թիվ Վ/Դ-321 վարչական վարույթ՝ «ՍՈԼԱՐ ԻՔՍ» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ, 170-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասը՝ հարուցված վարչական վարույթի շրջանակներում մասնագետների կողմից 2023 թվականի օգոստոսի 14-ին Ընկերության ք. Երևան, Յան. Ռայնիսի փ./շ/90/33 հասցեում այցելություն է իրականացվել, որի ժամանակ պարզվել է, որ վերը նշված հասցեն բնակարան է, որտեղ բնակիչ չկար։ 2023 թվականի օգոստոսի 22-ին այցելություն է իրականացվել ք. Երևան, Խորենացի 7ա շենք, սակայն հասցեն փակ էր, հարևանությամբ գտնվող խանութից տեղեկություն է ստացվել այն մասին, որ նշված հասցեում Ընկերությունը գործունեություն իրականացրել է, սակայն բավական ժամանակ է այն գտնվում է փակ վիճակում։
Վարչական վարույթի ընթացքում ուսումնասիրվել են.
1. Դավիթ Շարոյանի 2023 թվականի փետրվարի 22-ի թիվ 05 աշխատանքային պայմանագիրը,
2. ՀՀ ՊԵԿ-ի կողմից ներկայացված Դավիթ Շարոյանի աշխատանքային գործունեության և եկամուտների վերաբերյալ տեղեկանքը,
3. Դավիթ Շարոյանի բանկային հաշվի քաղվածքները։
Վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ.
Խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 170-րդ հոդվածի 2-րդ մասի և 192-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ 2023 թվականի հունիսի 19-ին Դավիթ Շարոյանի աշխատանքային պայմանագիրը լուծելիս վերջինիս հետ չի կատարվել լրիվ վերջնահաշվարկ (գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ), որի արդյունքում` Դավիթ Շարոյանին չի վճարվել 2023 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամսվա համար հաշվարկած աշխատավարձերը՝ ընդհանուր գումարով 486.962 (չորս հարյուր ութսունվեց հազար ինը հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ և չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձը՝ 62.790 (վաթսուներկու հազար յոթ հարյուր իննսուն) ՀՀ դրամ։
Հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը 2023 թվականի հոկտեմբերի 27-ին կազմվել է N 1827 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, որը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության տեղի և ժամի մասին ծանուցագրի հետ փոստային առաքմամբ ուղարկվել է Արևիկ Անանյանին, ինչպես նաև տեղադրվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ։ Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
2023 թվականի նոյեմբերի 07-ին Տեսչական մարմնում (ք. Երևան, Ա. Արմենակյան 129 հասցեում) նշանակվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննություն, որին Արևիկ Անանյանը չի ներկայացել և նրանից չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդություն։

2․ Պատճառաբանական մաս
Վարչական մարմինը հաստատված է համարում, որ.
2023 թվականի հունիսի 19-ին Դավիթ Շարոյանի աշխատանքային պայմանագիրը լուծելիս վերջինիս հետ չի կատարվել լրիվ վերջնահաշվարկ (գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ), որի արդյունքում` Դավիթ Շարոյանին չի վճարվել 2023 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամսվա համար հաշվարկած աշխատավարձերը՝ ընդհանուր գումարով 486.962 (չորս հարյուր ութսունվեց հազար ինը հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ և չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձը՝ 62.790 (վաթսուներկու հազար յոթ հարյուր իննսուն) ՀՀ դրամ, որով խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 170-րդ հոդվածի 2-րդ մասի և 192-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները,
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Արևիկ Անանյանը (անձնագիր՝ 008926016, տրված 2017-01-12, 005-ի կողմից)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 33-րդ և 34-րդ հոդվածներով սահմանված վարչական պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Արևիկ Անանյանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` Վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետևանքներ առաջանալու հնարավորությունները, թեև պարտավոր էր և կարող էր կանխատեսել դրանք:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Արևիկ Անանյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է եկել որպես Ընկերության տնօրեն` պաշտոնատար անձ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի համաձայն՝ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

3.Եզրափակիչ մաս
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230, 279, 281, 283-րդ հոդվածներով, և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝


Որոշեցի
1. Արևիկ Անանյանին ՝ որպես խախտում թույլ տված անձ՝
1) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 170-րդ հոդվածի 2-րդ մասի և 192-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու համար այն է՝ Դավիթ Շարոյանի աշխատանքային պայմանագրի լուծման օրը ընդհանուր գումարով 549752 (հինգ հարյուր քառասունինը հազար յոթ հարյուր հիսուներկու) ՀՀ դրամ աշխատավարձը և արձակուրդի չօգտագործված օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու համար, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝ օրենքով սահմանված ժամկետում չվճարված աշխատավարձի և չօգտագործված օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձի մեկ քառորդի չափով՝ 137438 (հարյուր երեսունյոթ հազար չորս հարյուր երեսունութ) ՀՀ դրամ վարչական տույժի։
2. Սույն որոշումը ծանուցել Ընկերության տնօրեն Արևիկ Անանյանին (ք. Երևան, Յան. Ռայնիսի փ., շ/90/30, Թոթովենցի փ. շ/5/բն. 17 և samvel.tadevosyan@yahoo.com)։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։

ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097.


Որոշումը ստացա _________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)
__________________________________________________________________________________________________________________
Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում __________________________________________________________________________________________________________________
Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատի

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`