Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ծանուցագիր՝ Արսեն Հակոբյանին թիվ Վ/Դ-272 վարչական վարույթի շրջանակներում վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը հրավիրելու մասին

01.12.2023

Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված




N _____________________


“___ “ ______________ 2023թ.


ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
Ք. ԵՐԵՎԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂ., 2Ա/1 ՇԵՆՔ


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ հոդվածը և հաշվի առնելով թիվ Վ/Դ-272 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։
2023 թվականի դեկտեմբերի 11-ին ժամը 10։00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու վերոնշյալ վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (քաղաք Երևան, Ա.Արմենակյան 129, 5-րդ հարկ):
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը։


ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ



Կատարող՝ Աննա Աղբալյան
Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման
վերահսկողության բաժին, հեռ. 65-05-53 (23)

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` 010-65-05-53

Էլ. փոստ`