Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/34147/02/22 քաղաքացիական գործով ծանուցում

04.12.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/34147/02/22
ԴԴԱ-8.2/Ե___________
____.____.2023թ. ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
«Արյան Ինտերնեշնել Տրեյդ ՔՕ Լիմիթեդ» ընկերությանը
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Հոնկոնգ, Ուէն Չեի, Լուրադ խճուղի 18, Ուան Կէպիտլ Պլէյս, 18/Ֆ, Յունիտ Դ
UNIT D, 16 /F, ONE CAPITAL PLACE, 18 LUARD ROAD, WAN CHAI, HONG KONG

Ըստ հայցի ՀՀ պաշտպանության նախարարության ընդդեմ «Օբորոն Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Արյան Ինտերնեշնել Տրեյդ ՔՕ Լիմիթեդ» ընկերության՝ 17.01.2020թ. կնքված թիվ ՓՊՄԱՊՁԲ-20-7/1-1 պայմանագրի «Օբորոն Տեքստիլ» ՍՊԸ-ի (համատեղ գործունեության պայմանագիր «Արյան Ինտերնեշնել Տրեյդ ՔՕ Լիմիթեդ» ընկերության հետ) կողմից միակողմանի լուծման իրավահարաբերությունը դադարեցնելու, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պայմանագրի միակողմանի մասնակի լուծման իրավունքը (իրավահարաբերությունը) ճանաչելու՝ պայմանագիրը մասնակի լուծելու և ստանձնած պայմանագրային պարտավորությունները խախտելու հետևանքով «Օբորոն Տեքստիլ» ՍՊԸ-ից (համատեղ գործունեության պայմանագիր «Արյան Ինտերնեշնել Տրեյդ ՔՕ Լիմիթեդ» ընկերության հետ) 35.088.166 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 22-ին, ժամը 16:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրվաիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր որպես՝ հայցվորի ներկայացուցիչ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց հայցվորը կարող է ծանոթանալ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Դ. ԱՂԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 57-66-04

Էլ. փոստ`