Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.12.2023

Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի հոդված 59

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «ԽՈՍՊ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Արման Սարգսյանը /ՀՀ, ք.Երևան, Վարդանանց փող․, 24 շ․, 14 բն./ 20.10.2023թ․-ին ստացել է համայնքի ղեկավարի 14.09.2023թ. N 6312 ծանուցումն ու 15.09.2023 թվականի դրությամբ տեղեկանքները /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել և ,,Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի,, առաջարկը /01.12.2023թ. արձանագրություն N257/ որոշում եմ.

1.Հարկ վճարող «ԽՈՍՊ» ՍՊԸ-ից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ անշարժ գույքի հարկի /կադ.ծածկագիր՝ 03-012-0210-0023/ 2021-2022թթ. համար՝ 110.831 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 87.429 ՀՀ դրամ, տույժը՝ 23.402 ՀՀ դրամ 900435003554 հաշվեհամարին և գույքահարկի 1.213.560 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 902.640 ՀՀ դրամ, տույժը՝ 310.920 ՀՀ դրամ 900435106019 հաշվեհամարին։

2.Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

Հեռ..` 023643040

Էլ. փոստ`