Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 27․10․2023-ի « Սվետլանա Գալստյանից հողի վարձակալության գումարի գանձման մասին» N1093-Ա որոշում

05.12.2023

Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչաչաչության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի 59-րդ հոդված

1. ՀՀ Լոռու մարզի տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

N 1. 26․06․2020-ին Սվետլանա Գալստյանը մի կողմից և ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքը մյուս կողմից կնքել են ՀՀ,Լոռու մարզի Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 06-053-0126-0044 ծածկագրով, 7 հա մակերեսով հողամասի երեք տարի ժամկետով ,տարեկան 47․880 (քառասունյոթ հազար ութ հարյուր ութսուն ) ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության պայմանագիր։

N 1. 21․07․2020-ին Սվետլանա Գալստյանը մի կողմից և ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքը մյուս կողմից կնքել են ՀՀ,Լոռու մարզի Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 06-053-0105-0005 ծածկագրով, 2 հա մակերեսով հողամասի երեք տարի ժամկետով ,տարեկան 14․000 (տասնչորս հազար ) ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության պայմանագիր։

Սվետլանա Գալստյանը, հանդիսանալով հարկվող օբյեկտի վարձակալ, չի կատարել հողի վարձակալության պայմանագրով նախատեսված իր պարտականությունները,այն է՝ սահմանված ժամկետում չի վճարել հողի վարձակալության վճարները:

Արդյունքում վարձակալության պայամանագրերի ժամկետի ավարտից հետո, հողի N 1․ պայմանագրի վարձակալության պարտքը կազմում է 79․475 (յոթանասունինը հազար չորս հարյուր յոթանասունհինգ ) ՀՀ դրամ, որից 71․254 (յոթանասունմեկ հազար երկու հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 8․221 (ութ հազար երկու հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ՝որպես տույժ:



N 2․ պայմանագրի վարձակալության պարտքը կազմում է 21․665 (քսանմեկ հազար վեց հարյուր վաթսունհինգ ) ՀՀ դրամ, որից 19․545 (տասնինը հազար հինգ հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 2․120 (երկու հազար հարյուր քսան) ՀՀ դրամ՝որպես տույժ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում 2023 թվականի հոկտեմբերի 11-ին հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի հոկտեմբերի 26-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել Սվետլանա Գալստյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 19․10․.2023) :

(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Սվետլանա Գալստյանի բացակայությամբ):

2. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության իրավունքով են տրամադրում համայնքների ղեկավարները: Նույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ հողամասի օգտագործողները պարտավոր են ժամանակին կատարել հողամասերի համար վճարումները: Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի՝ վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ)օգտագործմանը հանձնել գույք,նույն օրենսգրքի 616-րդ հոդվածի համաձայն՝ վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել գույքն օգտագործելու համար վճար(վարձավճարը): Վարձավճար մուծելու կարգը, պայմանները և ժամկետը որոշվում են վարձակալության պայմանագրով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:Պայմանագրի 9-րդ կետի համաձայն՝ վճարումները կատարվում են եռամսյակային,10-րդ կետի համաձայն՝ընթացիկ վճարումները օգտվողի կողմից վճարվում են մինչև յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 25-ը։ Պայմանագրի 11-րդ կետի համաձայն՝ պայմանագրով սահմանված ժամկետներում վճարումներ չվճարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար օգտվողը վճարում է տուժանք՝տարեկան վարձավճարի գումարի 0․5 տոկոսի չափով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառվարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ,110-րդ,ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ,616-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

1․ Սվետլանա Գալստյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջե գանձել 101․140 (հարյուր մեկ հազար հարյուր քառասուն) ՀՀ դրամ։

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:

5․ Գույքահարկը պետք է վճարվի ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275095074 հաշվարկային հաշվին։

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:

Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94

Հեռ..` (0254)2-22-41

Էլ. փոստ`