Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 03․11․2023-ի «Հրանուշ Պետրոսյանին, Ալեքսան Պետրոսյանին և Մարինե Պետրոսյանին հողի հարկի և անշարժ գույքի հարկի գումարի պահանջ ներկայացնելու մասին» N 1122-Ա որոշում

05.12.2023

Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչաչաչության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի 59-րդ հոդված

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

Քաղաքացիներ Հրանուշ Պետրոսյանը,Ալեքսան Պետրոսյանը և Մարինե Պետրոսյանը հանդիսանալով հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չեն կատարել հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի հոկտեմբերի 20-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի և գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի և ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տվյալների՝ 06-074-0023-0006,06-074-0224-0057,06-074-0261-0106 և 06-074-0254-0142 ծածկագրերով, 1․84 հա ընդհանուր մակերեսով հողամասերը հանդիսանում են Հրանուշ Պետրոսյանի,Ալեքսան Պետրոսյանի և Մարինե Պետրոսյանի եփականությունը, որոնք իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով համարվում են հարկվող օբյեկտ :

Նշված հողատմասի հողի հարկը 2008-2020 թվականների համար կազմում է 200․841 ( երկու հարյուր հազար ութ հարյուր քառասունմեկ) ՀՀ դրամ,որից 139․406 (հարյուր երեսունինը հազար չորս հարյուր վեց) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 61․435 (վաթսունմեկ հազար չորս հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։

Անշարժ գույքի հարկը 2021-2022 թվականների համար կազմում է 25․574 (քսանհինգ հազար հինգ հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ,որից 21․662 (քսանմեկ հազար վեց հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 3․912 (երեք հազար ինը հարյուր տասներկու) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։

2023 թվականի հոկտեմբերի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի նոյեմբերի 03-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չեն ներկայացել քաղաքացիներ Հրանուշ Պետրոսյանը,Ալեքսան Պետրոսյանը և Մարինե Պետրոսյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 30․10․2023) :

(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված քաղաքացիներ Հրանուշ Պետրոսյանի,Ալեքսան Պետրոսյանի և Մարինե Պետրոսյանի բացակայությամբ):

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ հարկային օրեսգրքի 225-րդ հոդվածի ՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը՝ հողամասերը և (կամ) դրանց բարելավումները։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով ՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

1.Քաղաքացի Հրանուշ Պետրոսյանից,Ալեքսան Պետրոսյանից և Մարինե Պետրոսյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջեի գանձել 226․415 (երկու հարյուր քսանվեց հազար չորս հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ․

200․841 ( երկու հարյուր հազար ութ հարյուր քառասունմեկ) ՀՀ դրամ՝ որպես 06-074-0023-0006,06-074-0224-0057,06-074-0261-0106 և 06-074-0254-0142 ծածկագրերով, 1․84 հա ընդհանուր մակերեսով հողամասերի հողի հարկ,որից 139․406 (հարյուր երեսունինը հազար չորս հարյուր վեց) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 61․435 (վաթսունմեկ հազար չորս հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ՝ որպես տույժ ,

25․574 (քսանհինգ հազար հինգ հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ՝ որ պես անշարժ գույքի հարկ,որից 21․662 (քսանմեկ հազար վեց հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 3․912 (երեք հազար ինը հարյուր տասներկու) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։ Հաշվեգրել և բռնագանձել մայր գումար և տոկոսներ՝ սկսած 20․10․2023 օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ։

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:

5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

6․Հողի հարկը պետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275082031 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկը՝ 900275002005 հաշվեհամարին։

Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94

Հեռ..` (0254)2-22-41

Էլ. փոստ`