Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԱԴ2/0332/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.12.2023

Հայտատու` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Գործ թիվ ԱՐԱԴ2/0332/02/23
05․12․2023
<<Էմիքս Ինվեսթ>> ՍՊԸ-ին
ՀՀ, Արագածոտնի մ․, Կարմրաշեն, 3 փ․, 14տ

ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան)՝

նախագահությամբ դատավոր՝ Զ․ Մկրտչյանի
քարտուղարությամբ՝ Է․ Օհանյանի

28 նոյեմբերի 2023թ. ք.Աշտարակ

դռնբաց դատական նիստում քննելով ըստ հայցի «Միարմա Գրուպ» ՍՊ ընկերության ընդդեմ «ԷՄԻՔՍ-ԻՆՎԵՍԹ» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

12․04․2023 թվականին «Միարմա Գրուպ» ՍՊ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «ԷՄԻՔՍ-ԻՆՎԵՍԹ» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավոր Զ.Մկրտչյանին են տրամադրվել 13․04․2023 թվականին:
Դատարանի 02․05.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան և (կամ) հակընդդեմ հայցադիմում չի ներկայացվել:
Դատարանի 27․07.2023 թվականի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ։
Կողմերը պատշաճ ծանուցված են եղել դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ, սակայն դատական նիստին չեն ներկայացել: Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով, որոշել է գործի քննությունն իրականացնել դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված, սակայն դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց բացակայությամբ: Պատասխանողի ծանուցումն իրականցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի սահմանված կարգով և վերջինիս կողմից օրենքով սահմանված ժամկետներում և կարգով հայցադիմումի պատասխան և (կամ) հակընդդեմ հայց սույն գործով չի ներկայացվել, չի ներկայացվել նաև առարկություններ, ապացույցներ, ինչպես նաև այլ միջնորդություններ:
30․08․2023 թվականին Դատարանը որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
Տվյալ դեպքում, ուսումնասիրելով հայցադիմումը և հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը, Դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, իսկ Պատասխանողը սահմանված ժամկետում չի վիճարկել դրա վավերությունը, և առհասարակ, սույն գործով չի ներկայացրել հայցադիմումի պատասխան կամ որևէ առարկություն, դիրքորոշում ներկայացված պահանջի վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով և անցնել եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 17-րդ, 199-րդ, 200-րդ, 297-րդ, և 298-րդ հոդվածներով՝ Դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի «Միարմա Գրուպ» ՍՊ ընկերության ընդդեմ «ԷՄԻՔՍ-ԻՆՎԵՍԹ» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, թիվ ԱՐԱԴ2/0332/02/23 քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2023 թվականի դեկտեմբերի 21-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
3. Պատասխանողին պարզաբանել, որ հակընդդեմ հայց կարող է ներկայացվել մինչև առաջին ատյանի դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտ կայացնելը:


Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ք․ Աշտարակ, Տ․ Մեծի 65

Հեռ..` 0203235758

Էլ. փոստ`