Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/4049/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.12.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԴԱՏԱՎՈՐ Տ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/4049/02/19

Ռաֆայել Զալիկոյի Աբգարյանին
Ք.Երևան, Մ.Ավետսյան 3-րդ փող., 13 տուն

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 2 նստավայրի վարչական շենքում 2024 թվականի ապրիլի 15-ին, ժամը 10:00-ին քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի Ռուզաննա Ռոբերտի Ավագյանի ընդդեմ Ռաֆայել Զալիկոյի Աբգարյանի, Երվանդ Ստեփանի Բասենցյանի և Վարդան Ռոբերտի Լազիկյանի (նախկին ազգանունը՝ Ավագյան)՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք` որպես պատասխանող ներկայանալ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենք, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11 հարկ, նիստերի դահլիճ՝ 10, հեռ. /010/51-18-13-405/406:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Սույն գործով փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 374 /010/51/18/13-405-406

Էլ. փոստ`