Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱԲԵԼ ՌԱԶՄԻԿԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.12.2023

Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի զեկուցագիրը՝ Աբել Դանիելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 55 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-057-0002-0065) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2018-2023 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 141 810 (մեկ հարյուր քառասունմեկ հազար ութ հարյուր տասը) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 120 280 (մեկ հարյուր քսան հազար երկու հարյուր ութսուն) դրամ ապառք, 21 530 (քսանմեկ հազար հինգ հարյուր երեսուն) դրամ տույժ, որոշում եմ.

1. Աբել Ռազմիկի Դանիելյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 17։10-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Աբել Ռազմիկի Դանիելյանին:

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`