Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԿԱՐԻՆԵ ՍՈՒՐԵՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.12.2023

Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի զեկուցագիրը՝ Կարինե Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղի, 42-րդ փողոց, թիվ 71 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-057-0107-0009) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2021-2023 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 146 062 (մեկ հարյուր քառասունվեց հազար վաթսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 129 147 (մեկ հարյուր քսանինը հազար մեկ հարյուր քառասունյոթ) դրամ ապառք, 16 915 (տասնվեց հազար ինը հարյուր տասնհինգ) դրամ տույժ, որոշում եմ.

1. Կարինե Սուրենի Գևորգյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 17։30-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Կարինե Սուրենի Գևորգյանին:

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`