Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆԻ ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.12.2023

Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի զեկուցագիրը՝ Հովհաննես Նազարեթյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0402-0010, 07-042-0433-0011, 07-042-0402-0009, 07-042-0402-0005) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2008-2023 թվականների համար անշարժ գույքերի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 101 192 (մեկ հարյուր մեկ հազար մեկ հարյուր իննսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 75 390 (յոթանասունհինգ հազար երեք հարյուր իննսուն) դրամ ապառք, 25 802 (քսանհինգ հազար ութ հարյուր երկու) դրամ տույժ, որոշում եմ.

1. Հովհաննես Մելքոնի Նազարեթյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 17։00-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Հովհաննես Մելքոնի Նազարեթյանին:

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`