Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Էջմիածին Սիթի >> Սիրողական ֆուտբոլային ակումբ ՀԿ-ին Նախագահ Վլադիմիր Վիտալիի Ալլահվերդյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին

07.12.2023

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի 15-ին մասի

<<Էջմիածին Սիթի >> Սիրողական ֆուտբոլային ակումբ ՀԿ-ին
Հասցե՝ ք. Երևան, Էրեբունի Դավիթ Բեկի փողոց թիվ 65 տուն
Պետ.ռեգիստրի գրանցման համար
211.171.1341745 / 2023-09-14, ՀՎՀՀ 00521337/
Նախագահ Վլադիմիր Վիտալիի Ալլահվերդյանին

ԾԱՆՈՒՑՈՒՄ
Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի հարկային պարտավորությունների խախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ` Վաղարշապատ համայնքի բյուջեի հանդեպ Ձեր կողմից տեղական տուրքի վճարման պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Համաձայն Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի զեկուցագրի Դուք հանդիսանում եք Վաղարշապատ համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործող անձ:
Համաձայն Վաղարշապատ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 165-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 13-րդ կետի՝ Վաղարշապատ համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար՝ օրացուցային տարվա համար` սահմանված է տեղական տուրք 100 000 / հարյուր հազար /ՀՀ դրամ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե … վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ եթե սույն ծանուցումը Ձեր կողմից ստանալուց հետո 7-օրյա ժամկետում Ձեր կողմից չներկայացվեց դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և/կամ չկատարվեցին վերը նշված հարկային պարտավորությունները, ապա վարչական մարմինը կանցնի եզրափակիչ փուլ՝ վարչական ակտի կայացման, որը Ձեզ կուղարկվի այն կայացնելուց 3-օրյա ժամկետում:
Անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք
զանգահարել՝ հետևյալ հեռախոսահամարով
(0231)5-36-63(ներքին համարը 650):

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`