Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/15578/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

07.12.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ2/15578/02/23

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՊՊատասխանող՝ Հենրիկ Տիգրանի Պյազյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Նուբարաշեն փողոց, 10 տուն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ դատավոր՝ Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի նոյեմբերի 2-ին

ուսումնասիրելով ըստ հայցի Մարան Թելմանի Գյուլիջանյանի ընդդեմ պատասխանող Հենրիկ Տիգրանի Պյազյանի, իրավասու մարմիններ՝ Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով և Էրեբունի վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ ամուսնալուծության, երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրը սահմանելու և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին քաղաքացիական գործը

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

1. Հայցվորի ներկայացուցիչը 2023 թվականի հուլիսի 17-ին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հենրիկ Տիգրանի Պյազյանի, իրավասու մարմիններ՝ Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով և Էրեբունի վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, խնդրելով լուծել Մարան Թելմանի Գյուլիջանյանի և Հենրիկ Տիգրանի Պյազյանի 26.03.2012 թվականին գրանցված ամուսնությունը, անչափահաս Տիգրան Հենրիկի Պյազյանի՝ ծնված 27.04.2012 թվականին բնակության վայրը սահմանել մոր՝ Մարան Թելմանի Գյուլիջանյանի բնակության վայրը, պատասխանող Հենրիկ Տիգրանի Պյազյանից հօգուտ հայցվոր Մարան Թելմանի Գյուլիջանյանի խնամքին գտնվող անչափահաս Տիգրան Հենրիկի Պյազյանի՝ ծնված՝ 27.04.2012 թվականին հայցադիմումը դատարան մուտքագրվելու օրվանից բռնագանձել ալիմենտ՝ Հենրիկ Տիգրանի Պյազյանի վաստակի և/կամ այլ եկամտի մեկ քառորդի չափով:
Հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2023 թվականի հուլիսի 17-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի հուլիսի 24-ին:
Դատարանի դատավոր՝ Ա. Մուշեղյանիս կողմից 28.07.2023 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Դատարանի դատավոր՝ Ա. Մուշեղյանիս կողմից 28.07.2023 թվականին կայացվել է հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին որոշում:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 22.08.2023 թվականին Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ:
Դատարանի դատավոր՝ Ա. Մուշեղյանիս կողմից 23.08.2023 թվականին կայացվել է հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին որոշում:
Պատասխանողի կողմից դատավարական փաստաթղթերը օրենքով սահմանված ժամկետներում և կարգով ստանալուց հետո Դատարան հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Քննարկվող դեպքում Պատասխանողն «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը ստացել է 16.10.2023 թվականին և վերջինիս կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, իսկ այն ներկայացնելու համար սահմանված ժամկետն ավարտվել է:
Նման պայմաններում դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ և 166-րդ հոդվածներով գտնում է, որ պետք է կայացվի նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ որոշում և այն ուղարկվի գործին մասնակցող անձանց:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. թիվ ԵԴ2/15578/02/23 քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2023 թվականի դեկտեմբերի 8-ին ժամը 17:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`