Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԳԴ/3275/02/23 քաղաքացիական գործով որպես պատասխանող Գևորգ Հակոբի Քալաշյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

08.12.2023

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

պատասխանող –Գևորգ Հակոբի Քալաշյանին
/ք․ Գավառ, Նալբանդյան փող․, 14 փկղ․, տուն 18/

Դուք հանդիսանում եք թիվ ԳԴ/3275/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Արման Սոսի Սարդարյանի ընդդեմ Գևորգ Հակոբի Քալաշյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որպես պատասխանող։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դատական նիստը նշանակված է 14 դեկտեմբերի 2023թ.–ին ժամը 15:30-ին, ք. Սևան, Աբովյան 6/1 հասցեում։
Դուք ծանուցվում եք նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին անձնագրով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /հասցե ք. Սևան, Աբովյան 6/1, նիստերի դահլիճ N 4/։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

ԴԱՏԱՎՈՐ Լ. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքիմարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` (0261) 2-02-33

Էլ. փոստ`