Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/22074/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.12.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Քաղաքացիական գործ

ԵԴ/22074/02/20

Պատասխանող՝ Գագիկ Արմենակի Սիսակունիին

Հասցե՝ ՀՀ,ք․Երևան, Գայի պող․, 8 շենք, 38բն․

Դատավոր Ա.Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/22074/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Սարգիս Հայորդու Գարուկյանի ընդդեմ Լիլլի Բերգի (նախկինում Լիլիթ Քոչարյան), Թոմաս Արմանդ Բերգի (նախկինում Արմեն Գագիկի Քոչարյան), Ամալյա Վարազդատի Քոչարյանի և Գագիկ Արմենակի Սիսակունիի՝ անշարժ գույքի 3/4 բաժնեմասի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:

Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև a.shilajyan@court.am էլեկտրոնային հասցեով:

Դատական նիստը նշանակվել է 26.02.2024թ., ժամը 10:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 10287100

Էլ. փոստ`