Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/52651/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.12.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ/52651/02/22


Պատասխանող՝ Մարիամ Լևոնի Փափազյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Արտաշիսյան փողոց, 5 տուն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի հոկտեմբերի 30-ին
ծանոթանալով ըստ հայցի Վեներա Լուկաշի Զատիկյանի և Վարդան Արմենի Դիլանյանի (այսուհետ նաև՝ Հայցվորներ) ընդդեմ պատասխանողներ Արմեն Ժիրայրի Փափազյանի, Վահրամ Հարությունի Փափազյանի, Էլիզա Գեորգի Փափազյանի, Ադրինե Խաչիկի Փափազյանի, Մարիամ Լևոնի Փափազյանի և Հովհաննես Լևոնի Փափազյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ Կադաստրի կոմիտեի՝ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործին

Պ Ա Ր Զ Ե Ց
1. Վեներա Լուկաշի Զատիկյանի և Վարդան Արմենի Դիլանյանի հայց են ներկայացրել դատարան ընդդեմ պատասխանողներ Արմեն Ժիրայրի Փափազյանի, Վահրամ Հարությունի Փափազյանի, Էլիզա Գեորգի Փափազյանի, Ադրինե Խաչիկի Փափազյանի, Մարիամ Լևոնի Փափազյանի և Հովհաննես Լևոնի Փափազյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ Կադաստրի կոմիտեի՝ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) կողմից 19.10.2022 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) կողմից 02.12.2022 թվականին կայացվել է նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) կողմից 18.01.2023 թվականին կայացվել է նշանակված դատական նիստը տեղափոխելու միջնորդությունը քննության առնելու մասին որոշում:
Պատասխանողների կողմից 03.02.2023 թվականին Դատարան է ներկայացվել դիրքորոշում հայցադիմումի վերաբերյալ:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 06.07.2023 թվականին Դատարան է ներկայացվել դիմում, որին կից երկայացվել է Ադրինե Խաչիկի Փափազյանի մահվան վերաբերյալ փաստաթուղթը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռ. Ներսիսյանի ժամանակավոր անաշախատունակ լինելու հիմքով թիվ ԵԴ52651/02/22 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2023 թվականի հոկտեմբերի 18-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Գործը դատավոր Ա. Մուշեղյանի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի հոկտեմբերի 20-ին:
Դատավոր Ա. Մուշեղյանի 2023 թվականի հոկտեմբերի 23-ից 27-ը ներառյալ ամենամյա պարտադիր վերապատրաստման դասընթացներին մասնակցելու հիմքով որոշումը կայացվել է 2023 թվականի հոկտեմբերի 30-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Քննարկվող դեպքում քաղաքացիական գործը հնարավոր չէ քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, միևնույն ժամանակ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն, որ գործը մակագրվել է դատավոր Ա. Մուշեղյանիս՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և գործով հրավիրել նախնական դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 165-րդ, 188-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի Վեներա Լուկաշի Զատիկյանի և Վարդան Արմենի Դիլանյանի ընդդեմ պատասխանողներ Արմեն Ժիրայրի Փափազյանի, Վահրամ Հարությունի Փափազյանի, Էլիզա Գեորգի Փափազյանի, Ադրինե Խաչիկի Փափազյանի, Մարիամ Լևոնի Փափազյանի և Հովհաննես Լևոնի Փափազյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ Կադաստրի կոմիտեի՝ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Թիվ ԵԴ/52651/02/22 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ 2023 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել դատավարության մասնակիցներին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`