Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ/2532/02/23 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ հրապարակային ծանուցում

12.12.2023

Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2, հեո.(0285) 5-29-03, syundiq@court.am

Պատասխանող՝ Մարիետա Արտավազդի Մկրտչյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, հ․Տաթև, Շինուհայր, 10փ․, շ․3, բն․8

Ձեզ է ուղարկվում է թիվ ՍԴ/2532/02/23 քաղաքացիական գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 31․10.2023 թվականի ոչ պատշաճ պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու մասին որոշումը։
Քաղաքացիական գործով ըստ հայցի «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Արմեն Անուշավանի Մկրտչյանի, Մարիետա Արտավազդի Մկրտչյանի, Գոհարիկ Արմենի Մկրտչյանի, Գենյա Արմենի Մկրտչյանի, Յուրիկ Արմենի Մկրտչյանի, Գոռ Արմենի Մկրտչյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին մասին նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի փետրվարի 13-ին, ժամը՝ 11։45-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /հասցեն` ք. Կապան, Մ․ Ստեփանյան 3/2/։
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող /ներկայացուցիչ/:
Անհրաժեշտ է ներկայանալ /ապահովել ներկայացուցչի մասնակցություն/ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Մ․ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`