Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ ՇԴ/6429/02/23

12.12.2023

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված





Գործ ՇԴ/6429/02/23
«04» դեկտեմբերի 2023 թվական
ՇԴ25 Ե-


ՊԱՏԱՍԽԱՆՈՂ Լուսինե Սպարտակի Պապիկյանին
(հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սպանդարյան 6 նրբանցք, տուն 39)


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի համաձայն` Ձեզ է ուղարկվում ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ թիվ ՇԴ/6429/02/23 քաղաքացիական գործով «Պարզեցված վարույթի կարգով քննվող քաղաքացիական գործով վճռի հրապարակման օրը փոփոխելու մասին» որոշումը՝ «1» թերթից:


Դատավոր Ա. Քյուրքչյանի օգնական Ա. Հախվերդյան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/6429/02/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎՃՌԻ
ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՕՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29 նոյեմբերի 2023թ. ք.Գյումրի

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա.Քյուրքչյանի (այսուհետ` նաև Դատարան), քննության առնելով թիվ ՇԴ/6429/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ ընդդեմ Լուսինե Սպարտակի Պապիկյանի, Հովհաննես Լենդրուշի Մելքոնյանի և Վարդան Ռուդոլֆի Պապիկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, պարզեցված վարույթի կարգով քննվող քաղաքացիական գործի վճռի հրապարակման օրը փոփոխելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Հայցվորն 10.08.2023թ. ընդդեմ պատասխանողների գումարի բռնագանձման պահանջի մասին հայց է հարուցել, որը մակագրվել է դատավոր Մ.Էլոյանին:
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ.Էլոյանը 15.08.2023թ. կայացրել է որոշում ինքնաբացարկ հայտնելու մասին:
«Դատական համակարգ» էլեկտրոնային կառավարման ծրագրի միջոցով հայցադիմումը 15.08.2023թ. մակագրվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Քյուրքչյանին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 16.08.2023թ.:
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև՝ Դատարան) 28.08.2023թ. «Հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին որոշում է կայացրել», որով եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է սահմանել 05.12.2023թ.։
08.11.2023թ. հայցվոր «Կոնվերս Բանկ» ՓԲԸ ներկայացուցիչ Մ.Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու մասին:
Դատարանի 15.11.2023թ. որոշմամբ 29.11.2023թ. հրավիրվել է դատական նիստ՝ կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը քննարկելու համար:
Դատարանի որոշմամբ 29.11.2023թ. հրավիրված դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է 22.12.2023թ.:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում, բացառությամբ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով պարզեցված վարույթ կիրառելու դեպքերի, որոնց պարագայում եզրափակիչ դատական ակտը կայացվում և հրապարակվում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի համաձյան՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ պահպանելով սույն հոդվածի 2-րդ մասի պահանջը։
Դատարանը, հաշվի առնելով, որ կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը քննարկելու համար 29.11.2023թ. հրավիրված դատական նիստը հետաձգվել է՝ պատշած ծանուցված դատավարության մասնակիցների դատական նիստին չներկայանալու և հաշտության համաձայնությունը իրենց բացակայությամբ քննարկելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրած չլինելու պատճառով, ուստի ևս մեկ դատական նիստ հրավիրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Դատարանը գտնում է, որ պետք է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ այն սահմանելով 2022 թվականի դեկտեմբերի 22-ը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով և 300-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ՇԴ/6429/02/23 քաղաքացիական գործով փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը և այն սահմանել 2023 թվականի դեկտեմբերի 28-ը:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԱԼԼԱ ՔՅՈՒՐՔՉՅԱՆ

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 031258559

Էլ. փոստ`