Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԳԴ4/1966/02/21 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

13.12.2023

Հայտատու` ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Թիվ ԳԴ4/1966/02/21 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

Հաճախորդ՝ Գևորգ Ալեյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս, Շահումյան փ․, 22 տ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ Վերաքննիչ դատարան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ4/1966/02/21 քաղաքացիական գործն ըստ դիմումի <<Ռեսո>> ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն)՝ ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի 10․08․2021 թվականի թիվ 15-4236/21 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, (հաճախորդ՝ Գևորգ Ալեյան, ֆինանսական համակարգի հաշտարար՝ Վազգեն Մնացականյան) քաղաքացիական գործով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Դատարան) 14․09․2023 թվականի որոշման դեմ ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Վազգեն Մնացականյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ դատարանի (նախագահությամբ՝ դատավոր Իվան Բաղմանյանի, դատավորներ՝ Դ․ Սերոբյանի, Տ․ Նազարյանի) 25․10․2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Տեղեկացնում ենք, որ վերաքննիչ բողոքի դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում Հասցե՝ 0026, Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. +(374)-10-49-48-11 (ներքին՝ 341), որոնց կարող եք ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:

Ի գիտություն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 5-րդ օրը:
Վերաքննիչ բողոքի պատասխանն ուղարկվում է կամ առձեռն հանձնվում է վերաքննիչ դատարան և գործին մասնակցող անձանց: Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Վերաքննիչ բողոքի պատասխանում նշվում են` 1) վերաքննիչ դատարանի անվանումը. 2) պատասխանը ներկայացրած անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները). 3) դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը. 4) վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները։
Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու կամ առձեռն հանձնելու ապացույցները։
Վերաքննիչ բողոքի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն առկա չէ դատական գործում:
Վերաքննիչ բողոքի պատասխան չներկայացնելը չի կարող գնահատվել որպես վերաքննիչ բողոքում նշված փաստարկների հետ համաձայնություն:

Դատավորի օգնական Վ․ Քեռյան

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +(374)-10-494811 (ներքին՝ 341)

Էլ. փոստ`