Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Աբարսա» ՓԲԸ-ի տնօրեն Գուրգեն Թառոյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում, 13.12.2023 թիվ 2011

14.12.2023

Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

«13» դեկտեմբերի 2023թ. ք. Երևան


Որոշում №________
Վարչական տույժ նշանակելու մասին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի տեղակալ՝ Վահագն Գրիգորյանս, քննելով.
1. քաղաքացի Անահիտ Թութունջեյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի նյութերը,
2. 2023 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 03/24666-2023 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման օրվա, տեղի և ժամանակի մասին ծանուցագիրը,
3. վարչական իրավախախտման վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1991 արձանագրությունը,
4. վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության օրվա, տեղի և ժամանակի մասին 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 03/25545-2023 ծանուցագիրը․

Պարզեցի

1.Նկարագրական մաս

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի՝ Անահիտ Թութունջեյանի դիմումը, Տեսչական մարմնում 2023 թվականի սեպտեմբերի 27-ին հարուցվել է թիվ Վ/Դ-448 վարչական վարույթը` «Աբարսա» ՓԲԸ-ում (այսուհետ՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 85-րդ, 186-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Վարչական վարույթի ընթացքում պարզ է դարձել, որ խախտվել են.
1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները, այն է՝ Անահիտ Թութունջեյանը առանց աշխատանքային պայմանագրի կնքման (անհատական իրավական ակտի ընդունման) 2023 թվականի օգոստոսի 01-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ Ընկերությունում աշխատել է որպես խոհարար,
2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավաձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի պահանջները, այն է՝ 2023 թվականի օգոստոսի 01-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ կատարած աշխատանքի համար չի հաշվարկվել և Անահիտ Թութունջեյանին չի վճարվել 45652 (քառասունհինգ հազար վեց հարյուր հիսուներկու) ՀՀ դրամ աշխատավարձ՝ առանց հարկերի և պարտադիր այլ վճարների։
Ընկերության տնօրեն՝ Գուրգեն Թառոյանը պատշաճ կարգով ծանուցվել է վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտման արձանագրության կազմման օրվա, տեղի և ժամանակի մասին։
2023 թվականի նոյեմբերի 24-ին նշանակված վարչական իրավախախտման արձանագրության կազմմանը Գուրգեն Թառոյանը չի ներկայացել, միաժամանակ չի ներկայացրել միջնորդություն՝ այն հետաձգելու վերաբերյալ։
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2023 թվականի նոյեմբերի 24-ին կազմվել է թիվ 1991 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը։
Ընկերության տնօրեն՝ Գուրգեն Թառոյանը պատշաճ կարգով ծանուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության օրվա, տեղի և ժամանակի մասին։
2023 թվականի դեկտեմբերի 13-ին նշանակված վարչական իրավախախտման գործի քննությանը Գուրգեն Թառոյանը չի ներկայացել, ինչպես նաև չի ներկայացրել միջնորդություն՝ այն հետաձգելու վերաբերյալ։


2. Պատճառաբանական մաս
Վարչական մարմինը, ուսումնասիրելով և համադրելով գործում առկա փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 85-րդ, 192-րդ հոդվածների 1-ին մասերի և «Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավաձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի պահանջները։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Ընկերության տնօրեն՝ Գուրգեն Թառոյանը (նույնականացման քարտ՝ 008912511, տրված՝ 27.12.2016թ., 001-ի կողմից, հասցե՝ քաղաք Երևան, Վարդանանց փ. 28/139)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 33-րդ և 34-րդ հոդվածներով սահմանված վարչական պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Գուրգեն Թառոյանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց հույս է ունեցել կանխելու դրանք, սակայն ոչ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Ընկերության տնօրեն՝ Գուրգեն Թառոյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես պաշտոնատար անձ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

3. Եզրափակիչ մաս
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝

Որոշեցի
1. Գուրգեն Թառոյանին՝ որպես խախտում թույլ տված անձ.
ա) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները խախտելու, այն է՝ առանց աշխատանքային պայմանագրի (անհատական իրավական ակտի) աշխատող պահելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169․5-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական տույժի` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի,
բ) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավաձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի պահանջները խախտելու՝ 2023 թվականի օգոստոսի 01-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ կատարած աշխատանքի համար Անահիտ Թութունջեյանին 45652 (քառասունհինգ հազար վեց հարյուր հիսուներկու) ՀՀ դրամ աշխատավաձ չվճարելու համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական տույժի` չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով՝ 11413 (տասնմեկ հազար չորս հարյուր տասներեք) ՀՀ դրամ վարչական տուգանքի։
2. Սույն որոշումը ծանուցել «Աբարսա» ՓԲԸ-ի տնօրեն՝ Գուրգեն Թառոյանին (հասցե՝ ք. Երևան, Վարդանանց փ., 28/139)։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։



ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ







Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097.


Որոշումը ստացա ______________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)
______________________________________________________________________________________________________________


Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում ______________________________________________________________________________________________________________


Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատիրոջը հանձնելու վերաբերյալ ծանուցագրի համարը)

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`